Category Archives: Այլ

Իսրայելի ռազմարդյունաբերական արտահանումները 2019-ին

իսրայելական Heron ԱԹՍ Հունիս 25, 2020 17:01 | RAZM.INFO -

2019-ի ընթացքում իսրայելական ռազմարդյունաբերական ընկերությունները տարբեր երկրների հետ կնքել են ընդհանուր շուրջ 7.2 մլրդ ԱՄՆ դոլար արժողությամբ արտահանման պայմանագիր: Սա շուրջ 300 մլն դոլարով պակաս է 2018թ. ցուցանիշից:

Continue reading

Կրիմսկի ողբերգությունը. ուրիշների սխալներից դասեր քաղելու ժամանակը

Հուլիս 25, 2012 12:08 | RAZM.INFO - 2012 թվականի հուլիսի 6–7 Ռուսաստանի Կրասնոդարի երկրամասում հորդառատ անձրևները ջրհեղեղի պատճառ դարձան։ Հատկապես տուժեց Կրիմսկի շրջանը և Կրիմսկ քաղաքը։ Աղետի հետևանքով զոհվեց 171 մարդ, հոսպիտալացվեց 187-ը, իսկ տուժածների թիվը անցնում է 35000-ից։ Նախնական գնահատմամբ նյութական վնասը կազմել է ավելի քան 1 մլրդ ռուբլի։ Continue reading

Հանձնաժողովը 5 տարում զորակոչի առնչությամբ ստացել է 212 դիմում. 2011թ. 16 զորակոչիկ՝ միջնորդությամբ տարկետում է ստացել

Մայիս 30, 2012 15:55 | RAZM.INFO - ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով՝ 2012 թ. գարնանային զորակոչի ընթացքում քաղաքացիների դիմումների և բողոքների քննարկման նպատակով ստեղծվել է հանձնաժողով` ՀՀ պաշտպանության նախարարին առընթեր հասարակական խորհրդի նախագահ Գեղամ Հարությունյանի ղեկավարությամբ: Razm.info-ն զրուցեց Գեղամ Հարությունյանի հետ՝ որպեսզի պարզի, թե ինչով է զբաղվում հանձնաժողովը և ինչ արդյունքներ է գրանցել իր գործունեության ընթացքում: Continue reading

Մայրը հրաժարվեց զորակոչիկ որդու՝ նյարդաբանական ստուգումից, մյուսը պնդում էր, թե որդին «վտանգավոր» կարող է լինել

Մայիս 26, 2012 15:30 | RAZM.INFO - Մեկնարկել են  ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով ստեղծված հանձնաժողովի աշխատանքները, որի նպատակն է՝ քննել զորակոչի ընթացքում քաղաքացիներից ստացած դիմում-բողոքները: Այն գործում է ՀՀ պաշտպանության նախարարին առընթեր հասարակական խորհրդի նախագահ Գեղամ Հարությունյանի ղեկավարությամբ: Continue reading

«Թերանալու իրավունք չունենք»

Ապրիլ 19, 2012 11:31 | RAZM.INFO - Գնդապետ Մ. Մախսուդյանի հրամանատարությամբ գործող զորամասը մարտական հերթապահություն է իրականացնում, պահպանում է ՀՀ սահմանների անվտանգությունը: Առաջին հերթին անձնակազմի ջանքերը նպատակաուղղված են հենց այդ խնդրի կատարմանը: Սակայն զորամասի հրամանատարությունը քաջ գիտակցում է, որ մարտական հերթապահության արդյունավետ և անվտանգ անցկացումը մեծապես պայմանավորված է մարտական պատրաստության պարապմունքների լիարժեք կազմակերպմամբ: Continue reading

Հայ և ադրբեջանցի զինվորներին բաժանում է ֆուտբոլի դաշտից էլ փոքր տարածություն

Ապրիլ 13, 2012 13:53 | RAZM.INFO - Արցախի Մարտունի շրջկենտրոնը Երևանից հեռու է շուրջ չորս հարյուր կիլոմետր։ Իսկ Մարտունու դիրքերում կանգնած հայ զինվորը ադրբեջանցի զինվորից մոտ 80 մետր հեռավորության վրա է, ինչը քսան մետրով պակաս է ֆուտբոլի դաշտի երկարությունից։ Մարտունու դիրքերում ծածանվում է մեր եռագույնը, իսկ հայ-ադրբեջանական ռազմաճակատի գիծը պաշտպանում են տարբեր տարիքի և Հայաստանի տարբեր շրջաններից զորակոչված մարտիկներ։ Continue reading

ՌԴ հայազգի քաղաքացու տարօրինակ արկածները Հայաստանում

Ռաֆայել Միքայելյան Ապրիլ 6, 2012 11:03 | RAZM.INFO - «Մոսկովսկի Կոմսոմոլեց» թերթը պատմում է Ռուսաստանի քաղաքացի Ռաֆայել Միքայելյանին Հայաստանում ձերբակալելու մասին։ Մեկուկես ամիս առաջ նա ժամանել է Երևան՝ իր պապի թաղմանը մասնակցելու նպատակով։ 28-ամյա Ռաֆայելին օդանավակայանում ձերբակալել են զինծառայությունից խուսափելու մեղադրանքով։ Continue reading

Ադրբեջանական բանակում զինվոր է ինքնասպան եղել

Ապրիլ 2, 2012 7:45 | RAZM.INFO - Ադրբեջանական «ԱՊԱ» գործակալությունը տեղեկացնում է, որ Ֆիզուլու շրջանի զորամասերից մեկում ինքնասպանություն է գործել ադրբեջանական բանակի զինծառայող Էլմիր Ադիլ օղլու Քերմիովը, ծնված 1992 թվականին։ Սա, ըստ Ադրբեջանի պաշտոնական տվյալների, Ադրբեջանի զինված ուժերի 19-րդ կորուստն է այս տարվա ընթացքում և 5-րդ ինքնասպանությունը։

9 տարի առաջ այս օրը տրվեց Իրաքում պատերազմ սկսելու հրամանը

Մարտ 19, 2012 14:51 | RAZM.INFO - Ինը տարի առաջ այս օրը Ջորջ Բուշը հրամայեց սկսել Իրաքի դեմ պատերազմը։ Առաջին պայթյունները Բաղդադում լսվեցին հաջորդ առավոտյան տեղական ժամանակով 5։33-ին։ Continue reading

«Մենք պետք է կռվենք»

Փետրվար 25, 2012 11:08 | RAZM.INFO - Անդրանիկ Օզանյանի ծննդյան օրվա առիթով ձեզ ենք ներկայացնում Զորավարի սիրած երգերից մեկը` «Մենք պետք է կռվենք», Մկրտիչ Մկրտչյանի կատարմամբ։