Category Archives: Վերլուծական

Թուրքիայի խորհրդարանը վավերացրել է Կատարում զորախումբ տեղակայելու մասին համաձայնագիրը

Թուրքիայի ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլուն Կատարում տեղակայված Թուրքիայի ռազմաբազայում. 2016-ի նոյեմբեր Հունիս 9, 2017 10:40 | RAZM.INFO - Հունիսի 7-ին Թուրքիայի խորհրդարանը ընդունել է Կատարում Թուրքիայի զինված ուժեր տեղակայելու մասին երկու երկրների կառավարությունների միջև դեռևս 2016-ի ապրիլին կնքված «իրականացման համաձայնագիրը» (implementation agreement) վավերացնող օրինագիծը: Նույն օրը համաձայնագիրը հաստատել է Թուրքիայի նախագահը:  Continue reading

Խաղաղություն թե քարոզչություն. ո՞րն է Ադրբեջանի «Խաղաղության հարթակի» ուղերձը

«Հայաստան-Ադրբեջան խաղաղության հարթակ» Հունիս 3, 2017 21:01 | RAZM.INFO - Մայիսի 27-ին Բաքվի քարոզչամեքենայի «հերոս», ինքնահռչակ իրավապաշտպան Վահան Մարտիրոսյանը տեսանյութ հրապարակեց, որում խոստովանում էր, որ այսպես կոչված «Հայաստան–Ադրբեջան խաղաղության հարթակ» (ԽՀ) նախաձեռնության հետևում կանգնած են Ադրբեջանի հատուկ ծառայությունները։ Continue reading

«Լրտեսների գործը». արտադատարանական մահապատիժներ Եվրոպայի խորհրդի անդամ Ադրբեջանում

Տեսարան ամրոցի բանտախցիցՏեսարան ամրոցի բանտախցից Մայիս 22, 2017 21:02 | RAZM.INFO - Մայիսի 7-ին Ադրբեջանի մի շարք ուժային և իրավապահպան գերատեսչություններ համատեղ հայտարարեցին Տերտերի շրջանում «հայկական հետախուզության հետ համագործակցելու» մեղադրանքով մի խումբ զինվորականների և քաղաքացիականների ձերբակալման մասին, առանց հայտնելու դրանց թիվը, ինքնությունը։ Continue reading

Նավթարդյունահանումը և տնտեսական իրավիճակն Ադրբեջանում. 2016 թվականի ամփոփում

Նավթի արդյունահանման աշտարակ Բաքվում Մարտ 16, 2017 13:43 | RAZM.INFO - Վերջին տարիներին Ադրբեջանի նավթարդյունահանման ընթացքը, դրա ազդեցությունը երկրի տնտեսության վրա և ընդհանուր տնտեսական իրավիճակը ներկայացնող սույն հոդվածը ստացել ենք Razm.info-ի ընթերցող Արամ Խաչատրյանից։ Continue reading

Քննադատություն թե խանդ. վանաձորյան ՀԿ-ն ընդդեմ Razm.info-ի

ruben-martirosyan-peace-dialogue Փետրվար 14, 2017 17:56 | RAZM.INFO - Այս տարվա հունվարին «Խաղաղության երկխոսություն» ՀԿ ներկայացուցիչ Ռուբեն Մարտիրոսյանը հայտարարեց, թե հայկական ԶՈւ կորուստների մասին Razm.info-ի տեղեկություններն «անարժանահավատ» են և հորդորեց «բացարձակ ուշադրություն չդարձնել» մեր հրապարակումների վրա։ Continue reading

Ադրբեջանի ԶՈւ և այլ ուժային կառույցների հայտնի կորուստները 2016-ին. Razm.info

Ադրբեջանի ուժային կառույցների հայտնի կորուստները 2013-2016թթ Հունվար 12, 2017 12:17 | RAZM.INFO - Ռազմինֆոն դիտարկում է Ադրբեջանի բանակի և մյուս զինված կառույցների հայտնի դարձած կորուստները 2016-ի հունվարի 1-ից դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում։ Փորձել ենք նաև գնահատել թաքցրած կորուստների մոտավոր քանակը։ Տարին առանձնանում է 1994 թ. հրադադարի պայմանագրի ստորագրումից հետո մարտական կորուստների աննախադեպ մեծ թվով։ Continue reading

Ռուս-թուրքական գազային դիվանագիտություն․ «Թուրքական հոսքի» գործարկման հնարավորությունները

«Թուրքական հոսք» գազատարի սխեման Դեկտեմբեր 12, 2016 20:19 | RAZM.INFO - Թուրքիան և Ռուսաստանը սկսում են «Թուրքական հոսք» գազատարի ծրագրի իրականացումը։ 2014-ից քննարկվող նախագիծը ընդամենը մեկ տարի առաջ Սիրիայում թուրքական օդուժի կողմից ՌԴ ԶՈւ ինքնաթիռի կործանումից հետո դադարեցվել էր։ Ներկայում ևս Սիրիայի հարցով հիմնական հակասությունները դեռ պահպանվում են, սակայն որոշակի ոլորտներում առկա է երկխոսություն, ընթանում է կարգավորման գործընթաց։ Continue reading

Նարդարան. Ադրբեջանի շիաների ըմբոստ ավանը մեկ տարի անց

Նարդարանը ոստիկանների հետ բախումների ընթացքում. 2015 թ. Նոյեմբեր 25, 2016 16:18 | RAZM.INFO - Մեկ տարի առաջ՝ 2015թ. նոյեմբերի 26-ին Ադրբեջանի իրավապահ մարմինները հատուկ գործողություն իրականացրին Բաքվից 26 կմ հեռավորության վրա գտնվող Նարդարան ավանում, որի ընթացքում սպանվեց 5 նարդարանցի և 2 ոստիկան։ Ներկայումս նույն գործով կալանավորված է 87 անձ, ընդ որում՝ ոչ միայն Նարդարանից։ Continue reading

Պաշտպանության ոլորտի նոր ղեկավարության բազում անելիքները. վերլուծություն

Հայաստանի զինված ուժերի զինանշան Հոկտեմբեր 6, 2016 20:21 | RAZM.INFO - Մամուլում և սոցիալական ցանցերում արդեն բավականին մանրամասն քննարկվել են ՀՀ պաշտպանության նոր նախարարի և գլխավոր շտաբի նոր պետի կենսագրությունները, նշանակումների նպատակահարմարության, շարժառիթների, այլընտրանքների և այլ հարցեր։ Continue reading

Իսրայելական հրթիռները հարվածեցին հայկական լրատվադաշտին

Հոկտեմբեր 5, 2016 2:03 | RAZM.INFO - Հերթական անգամ հայկական լրատվադաշտը կուլ տվեց ադրբեջանական քարոզչական խայծը. մի քանի լրատվամիջոց ընդհանրապես առանց փաստերը քննելու տարածեցին Ադրբեջանի՝ Իսրայելից «Երկաթե գմբեթ» հակահրթիռային պաշտպանության համակարգ իբր գնելու մասին լուրը։ Continue reading