Author Archives: Արծրուն Հովհաննիսյան

Օդուժի ազդեցությունը զրահատանկային զորքերի զարգացման վրա. տանկը ցանցահարթակակենտրոն պատերազմում

Հայաստանի զինված ուժերի Տ-72 տանկ՝ մարտարշավային զորախումբ առաջնորդելիս (2013թ.) Փետրվար 17, 2016 19:15 | RAZM.INFO - Զրահատանկային զորքերի անցյալն ու ներկան Զրահատանկային զորքերը իրենց կիրառությամբ ու կառուցվածքով այսօր մեծապես կախ­ված են օդուժից: Այդպես եղել է դրանց կիրառման լավագույն ժամանակ­նե­րում` գերմանական բլիցկրիգի դարաշրջանում, այդպես կլինի նաև այդ զորատե­սա­կի գոյության ողջ ընթացքում: Continue reading

Արդյո՞ք պետք է միավորել ռազմաօդային ուժերն ու հակաօդային պաշտպանության զորքերը

Հունիս 30, 2012 9:10 | RAZM.INFO - Թռչող սարքերի (ԹՍ) ստեղծումից և ռազմական ոլորտում կիրառումից ի վեր ընթանում է մշտական պայքար ռազմաօդային ուժերի (ՌՕՈւ) և հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) միջև: Սակայն այս հակառակորդ զորատեսակների շփման ոլորտում կա մի գիծ, որից այն կողմ սկսվում է նրանց համագործակցությունը: Որն է այդ նուրբ ու զգայուն սահմանը, այս ուղղությամբ մասնագետները տարբեր ժամանակներում ունեցել են ամենատարբեր կարծիքները: Մենք այս հոդվածում կփորձենք տվյալ հարցին մոտենալ մեր տարածաշրջանում անվտանգության ապահովման համատեքստից: Continue reading

Ադրբեջանցիները շարունակում են խոսել նոր տանկեր գնելու մասին

Մարտ 19, 2012 10:51 | RAZM.INFO - Ադրբեջանական «ԱՊԱ» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ուկրաինան Ադրբեջանի հետ բանակցում է «Տ-84ՈՒ Օպլոտ» տանկերի մատակարարման շուրջ: Այս մեքենաներով Ադրբեջանի հետաքրքրությունների մասին խոսվում է դեռ անցած տարվանից, սակայն առանց կոնկրետ արդյունքների։ Ավելին, «ԱՊԱ»-յի այդ վերջին լուրն իրականում որևէ հիմք չունի, ինչի մասին դեռ կխոսենք: Continue reading

Իրանում ամերիկյան անօդաչու սարքի վնասազերծում. որոշ մանրամասներ

Դեկտեմբեր 7, 2011 12:59 | RAZM.INFO - Դեկտեմբերի 4-ին իրանական լրատվամիջոցները հայտարարել էին, որ երկրի զինված ուժերը ամերիկյան անօդաու թռչող սարք (ԱԹՍ) են խոցել, որը խախտել էր Իրանի սահմանը: Բնականաբար նախնական տեղեկությունները բավականին հակասական էին: Հետո Աֆղանստանում միջազգային կոալիցիոն ուժերի շտաբում հայտարարել էին, որ ԱԹՍ-ն հնարավոր է, կորել է նախորդ շաբաթ` Աֆղանստանում տեղի ունեցած վարժանքների ժամանակ: Continue reading