«Ամեն ինչ լավ է, պինդ ենք, պահում ենք մեր բաժին սահմանը, հետ ենք գալու». Սերժանտ Գրիգորյան

Razm.info-ի թղթակից Նարինե Վարդանյանը եղել է Արցախի պաշտպանության բանակի արևելյան ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերում և զրուցել զինծառայողների հետ։ Պատմություններ առաջնագծից՝ թիկունքի համար։

Սերժանտ Ալիկ Գրիգորյան

Սերժանտ Ալիկ Գրիգորյան

ՊԲ այդ ուղղության զորամասերից մեկի դիրքերում ևս ոչ մի օր հանգիստ չի եղել այս ընթացքում, բայց, ինչպես տղաներն են ասում՝ «այս դիրքերն օրհնված են»:

«Ամենից շատ կրակելու հրամանի եմ սպասում». Սերժանտ Գրիգորյան

19-ամյա ականանետորդ Ալիկ Գրիգորյանն Արմավիր քաղաքից է, արդեն 21 ամսվա ծառայող է, ժամկետային ծառայության է եկել Ռուսաստանի Դաշնությունից:
Սերժանտ Գրիգորյանը ականանետով հակառակորդի ենթակառուցվածք է վերացրել:

«Ականանետի սերժանտ եմ, հաշվարկի հրամանատար: Խրախուսվել եմ հակառակորդին «վնաս» հասցնելու համար. վերացրել ենք հակառակորդի ենթակառուցվածքներից»:
«Ամսի 2-ից սկսած ականանետից հեռու չեմ գնում: Հիմա էլ շտապում եմ «տեղս»»:

Խնձորներ դիրքերում

Հարցին, թե ծառայության այս փուլում ինչի է ամենից շատ սպասում, Ալիկը պատասխանում է. «Հրամանի: Ամենից շատ կրակելու հրամանի եմ սպասում»:

«Երևանում ասեք, որ մեր դիրքերը չեն գրավել, որ մենք եսիմ ինչքան զոհեր չունենք, ասեք, որ ամեն ինչ լավ է, պինդ ենք, պահում ենք մեր բաժին սահմանը, ու որ հետ ենք գալու», — ասում է Ալիկը:

One response to “«Ամեն ինչ լավ է, պինդ ենք, պահում ենք մեր բաժին սահմանը, հետ ենք գալու». Սերժանտ Գրիգորյան

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *