Թուրքիայի ՌԾՈւ հրամանատարն այցելել է Ադրբեջան

Այսօր՝ ապրիլի 11-ին, Թուրքիայի ռազմածովային ուժերի հրամանատար, ծովակալ Բյուլենթ Բոսթանօղլուն այցելել է Ադրբեջան: Թուրք ծովակալը Ադրբեջանում պետք է հանդիպումներ անցկացնի Ադրբեջանի պաշտպանության նախարարությունում, այցելի բարձրագույն ռազմական դպրոց (համալսարան):  Այս մասին հայտնում է Ադրբեջանի ՊՆ կայքը:

Թուրքիայի ՌԾՈւ հրամանատար, ծովակալ Բյուլենթ Բոսթանօղլուն և Ադրբեջանի ՌԾՈւ հրամանատարի նախկին պաշտոնակատար, առաջին աստիճանի կապիտան Հ.Ռյուսթեմզադեն

Թուրքիայի ՌԾՈւ հրամանատար, ծովակալ Բյուլենթ Բոսթանօղլուն և Ադրբեջանի ՌԾՈւ հրամանատարի նախկին պաշտոնակատար, առաջին աստիճանի կապիտան Հ.Ռյուսթեմզադեն

Թուրքիայի ՌԾՈւ հրամանատարը Ադրբեջանում նախատեսում է մնալ մինչև ապրիլի 14-ը: Առայժմ այցի մասին այլ մանրամասներ չեն տրամադրվում:

Հիշեցնենք, որ նախորդ տարում՝ 2016 թ. մայիսին, Բոսթանօղլուն ընդունել էր Ադրբեջանի ԶՈւ ռազմածովային ուժերի հրամանատարի արդեն նախկին պաշտոնակատար, առաջին աստիճանի կապիտան (գնդապետ) Հիջրան Ռյուսթեմզադեին:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *