ԱՄՆ-ն չի բացառում Սիրիային կրկին հարվածելու հնարավորությունը. Սպիտակ տուն

Միացյալ նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը պատրաստ է Սիրիայի վրա նոր հրթիռներ արձակելու հրաման տալ, եթե այդ երկրի կառավարական ուժերը «կրկին քիմիական զենք օգտագործեն Սիրիայում»: Այս մասին հայտնել է ԱՄՆ Սպիտակ տան խոսնակ Շոն Սպայսերը, փոխանցում է Reuters գործակալությունը:

«Եթե Սիրիայում մարդկանց վրա կրկին հարձակում լինի թունավոր նյութերի, ԱՄՆ պլանավորում է նոր գործողություններ իրականացնել», ” ասել է Սպիտակ տան խոսնակը:

Հիշեցնենք, որ Սիրիայի ԶՈւ՝ Հոմսում տեղակայված  «Շայրաթ» ավիաբազային ԱՄՆ-ի կողմից  հրիթռների արձակման արդյունքում վնասվել կամ ոչնչացվել են «Շայրաթ» ավիաբազայի վառելիքի և զինամթերքի պահեստները, Սիրիայի ՀՕՊ կարողությունները և Սիրիայի ավիացիայի 20 տոկոսը:

Ապրիլի 6-ի լույս 7-ի գիշերը «Շայրաթ» ավիաբազայի վրա ԱՄՆ զինուժը 59 միավոր թևավոր հրթիռ է արձակել: Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իրենք հարվածել են ի պատասխան օրերս Իդլիբում նույն կառավարական ուժերի կողմից բնակիչների դեմ քիմիական զենք օգտագործելուն։ Ավելի վաղ սիրիական կողմը ևս հայտարարել է, որ ավիաբազան ԱՄՆ-ի արձակած հրթիռների հետևանքով նյութական կորուստներ ունի:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *