Թուրքիայի ՊՆ-ն պնդում է, որ վերջին 2 տարում չեզոքացվել է PKK-ի 10.000 «զինյալ»

Ապրիլի 10-ին Թուրքիայի պաշտպանության նախարար Ֆիքրի Ըշըքը հայտարարել է, որ 2015-ի հուլիսից մինչև այժմ Թուրքիայի ուժայինները «շարքից հանել են» «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) 10.091 զինյալի:  Փոխանցում է թուրքական պետական «Անադոլու» գործակալությունը:

PKK-ի դեմ գործողություններին ներգրավվել են նաև Թուրքիայի ՌԾՈւ ստորջրա հարձակման և ստորջրա պաշտպանության հրամանատարությունների, ծովային հետևակի զինծառայողները:

PKK-ի դեմ գործողություններին ներգրավվել են նաև Թուրքիայի ՌԾՈւ ստորջրա հարձակման և ստորջրա պաշտպանության հրամանատարությունների, ծովային հետևակի զինծառայողները:

Պաշտպանության նախարարը հայտնել է, որ այդ զինյալներից սպանվել է 7071-ը: Եվս 1020 զինյալ վիրավորվել է և ձերբակալվել, իսկ 963 զինյալ ուղղակի ձերբակալվել է, 1037-ն էլ վայրը է դրել զենքը և հանձնվել:

Միևնույն ժամանակ Ֆիքրի Ըշըքը հայտնել է, որ PKK-ի դեմ գործողությունների ընթացքում Թուրքիայի ուժային կառույցներն էլ տվել են բազմաթիվ կորուստներ, սակայն նախարարը որևէ կոնկրետ տվյալ չի հաղորդել այս մասին:

Հիշեցնենք, որ ավելի վաղ՝ ապրիլի 6-ին, Ըշըքը հայտարարել է, որ քրդական կառույցի զինյալների դեմ Թուրքիայի ուժայինների 1,5 տարվա գործողությունների ընթացքում «շարքից հանվել է» քրդական կառույցի 9700 զինյալ:

Նշենք, որ Թուրքիայի ՊՆ-ի հայտնած տվյալները մեջ հնարավոր է՝ ընգդրկված են նաև թուրք-քրդական բախումների արդյունքում սպանված կամ վիրավորված խաղաղ քաղաքացիական անձինք:

Թուրքական «Մարդու իրավունքների պաշտպանության հիմնադրամ» հասարակական կազմակերպության` 2016-ի հունվարին հրապարակված զեկույցում նշվում էր, որ 2015-ի դեկտեմբերից 11-ից մինչև 2016-ի հունվարի 8-ը Թուրքիայի արևելքում ուժայինները սպանել են 79 քաղաքացիական անձ, որոնցից 14-ն անչափահասներ են: Իսկ վերջին 5 ամիսների ընթացքում սպանվել է 162 քաղաքացիական: Այժմ այս թվերը կարող են ավելացած լինեն, սակայն քաղաքացիական անձանց մասին կոնկրետ տվյալներ այժմ հայտնի չեն:

Թուրքիայի ուժայինների և քրդերի միջև բախումները վերսկսվել են դեռևս 2015-ի ամռանից: Թուրքիայի այդ հատվածներում ռազմական գործողությունների հետևանքով մեծ նյութական վնասներ են առաջացել, հազարավոր կառույցներ ոչնչացել են: Գործողությունների հետևանքով իրենց բնակավայրերից տեղահանվել է մինչև 500 հազար մարդ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *