ԱՄՆ-Թուրքիա, ՌԴ-Իրան ԱԳ նախարարների քննարկումներ են եղել Սիրիայի հարցի շուրջ

Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն և ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը հեռախոսազրույց են ունեցել: Քննարկման գլխավոր թեմաներն էին իրադրությունը Սիրիայում և «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության դեմ պայքարը: Այս մասին հայտնում է Թուրքիայի պետական Anadolu լրատվական գործակալությունը՝ հղում անելով դիվանագիտական սեփական աղբյուրներին:

Հեռախոսազրույց են ունեցել նաև Սիրիայի դաշնակից պետությունների արտգործնախարարները: Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ու Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը համաձայնել են, որ ԱՄՆ հրթիռակոծությունը Սիրիայի ինքնիշխանության խախտում է: Փոխանցում է Ռուսաստանի ԱԳՆ կայքը:

Թուրքիայի արտգործնախարար Մեվլյութ Չավոշողլուն և ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը

Թուրքիայի արտգործնախարար Մեվլյութ Չավոշողլուն և ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը

Ավելի վաղ Թուրքիան դրական էր գնահատել ապրիլի 7-ին ԱՄՆ-ի զինուժի՝ Սիրիայի Հոմս նահանգի «Շայրաթ» ավաբազային վրա հրթիռների արձակումը: Թուրքիայի ԱԳՆ տարածած հաղորդագրությունում նշվում էր, որ Թուրքիան իր աջակցությունն է հայտնում նման գործողություններին:

Միաժամանակ Թուրքիայի նախագահի խոսնակ Իբրահիմ Քալինը հայտարարել էր, որ Անկարան ցանկանում է Սիրիայի օդում ստեղծել ոչ թռիչքային գոտի:

Ավելի վաղ՝ ապրիլի 7-ին, Սիրիայի ԶՈւ՝ Հոմսում տեղակայված  «Շայրաթ» ավիաբազայի վրա ԱՄՆ-ն 59 միավոր թևավոր հրթիռ էր արձակել: Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իրենք հարվածել են ի պատասխան օրերս Իդլիբում նույն կառավարական ուժերի կողմից բնակիչների դեմ քիմիական զենք օգտագործելուն։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *