Թուրքիայի զինուժը ստացել է 20-րդ «Աթաք» հարվածային ուղղաթիռը

Ապրիլի 9-ին Թուրքիայի զինված ուժերի սպառազինությանն է հանձնվել 20-րդ թուրք-իտալական համատեղ արտադրության Տ-129 «Աթաք» (Atak) հարվածային ուղղաթիռը: Սրանով մեկնարկել է թուրքական զինուժին նշված ուղղաթիռների մատակարարման նոր փուլը: 

Այս մասին հայտնում է թուրքական պետական «Անադոլու» լրատվական գործակալությունը:

Ուղղաթիռի հանձնման արարողությանը մասնակցել են Թուրքիայի պաշտպանության նախարար Ֆիքիրի Ըշըքը, ԶՈւ ցամաքային զորքերի հրամանատար, բանակի գեներալ Սալիհ Զեքի Չոլաքը: Ուղղաթիռը համալրել է հենց ցամաքային զորքերի սպառազինությունը:

Հիշեցնենք, որ Թուրքիայի զինուժին մինչ օրս մատակարարվել էր 19 միավոր  «Աթաք» ուղղաթիռ, որոնցից վերջինը՝ 2017 թ. հունվարին: Նույն ժամանակ Թուրքիայի ՊՆ ղեկավարը հայտնել էր, որ պատրաստ են նաև 20-րդ և 21-րդ ուղղաթիռները, որոնք հանձնելու են մոտակա ամիսներին:

20-րդ ուղղաթիռի հանձնումը արդեն իսկ նշանակում է, որ մեկնարկել է նոր խմբաքանակի հանձնումը: Սակայն թուրքական զինուժին մատակարարվելիք «Աթաք» ուղղաթիռների վերջնական քանակը հայտնի չէ:

Ավելացնենք, որ ավելի ուշ՝ 2017 թ. մարտին, Թուրքիայի ՊՆ-ն հայտնեց, որ Տ-129 ուղղաթիռները համալրվել են թուրքական արտադրության հակատանկային հրթիռներով։ Սակայն հրապարակված տեսանյութում իրականում Թուրքիայի ԶՈւ ամերիկյան արտադրության «Կոբրա» հարվածային ուղղաթիռ էր:

Տ-129 «Աթաք» հարվածային ուղղաթիռն արտադրվել է իտալական Agusta A129 Mangusta ուղղաթիռի հիմքի վրա՝ թուրքական և իտալական ընկերությունների մասնակցությամբ։ Թուրքիայում հավաքված տարբերակը ներկայում կիրառվում է միայն Թուրքիայի զինված ուժերում՝ քրդական կառույցների դեմ գործողություներում:

Թուրքիայի ԶՈւ Տ-129 «Աթաք» հարվածային ուղղաթիռ

Թուրքիայի ԶՈւ Տ-129 «Աթաք» հարվածային ուղղաթիռ

Թուրքիայի զինուժը ստացել է 20-րդ «Աթաք» հարվածային ուղղաթիռը

Թուրքիայի զինուժը ստացել է 20-րդ «Աթաք» հարվածային ուղղաթիռը

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *