Մայիսին Վրաստան կայցելի ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը

Թբիլիսիում անցկացվելիք ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովին մասնակցելու համար մայիսի 26-29-ին Վրաստան է այցելելու Դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը: Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետը, փոխանցում է վրաստանյան Interpressnews լրատվակայքը:

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը

«Հենց այս միջոցառմանն է նվիրված գլխավոր քարտուղարի այցը: Մենք սա համարում ենք Վրաստանի եվրատլանտյան մղումներին ՆԱՏՕ-ի անսասան օժանդակության ցուցիչ», — ասել է վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին:

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի նախորդ այցերից մեկի ընթացքում՝ 2015-ի ամռանը, Վրաստանի «Կրծանիսի» ազգային ուսումնական կենտրոնում պաշտոնապես բացվել է Վրաստան-ՆԱՏՕ ուսումանական կենտրոնը։

Ավելացնենք, որ ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովն իր նիստերն անցկացնում է տարեկան երկու անգամ: Վեհաժողովի պատվիրակների ընդունած որոշումները խորհրդատվական բնույթի են և ուղարկվում են Դաշինքի անդամ պետությունների կառավարություններին, խորհրդարաններին, ինչպես նաև Դաշինքի գլխավոր քարտուղարին:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *