Ռուսաստանի ռազմանավի Միջերկրական ծով մեկնելը կապ չունի Սիրիայի ավիաբազայի հրթիռակոծման հետ

Ռուսաստանի Սևծովյան նավատորմի «Ադմիրալ Գրիգորևիչ» հածանավի Միջերկրական ծով մեկնելը պլանային բնույթի գործողություն  է և կապ չունի ԱՄՆ կողմից սիրիական ավիաբազայի հրթիռակոծության հետ: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնային խորհրդի պաշտպանական հանձնաժողովի ղեկավարը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

ՌԴ Սևծովյան նավատորմի Ադմիրալ Գրիգորևիչ» ֆրեգատը

ՌԴ Սևծովյան նավատորմի «Ադմիրալ Գրիգորևիչ» ֆրեգատը

Այս ռազմանավը, ըստ պաշտոնյայի, Սև ծով է ուղեկցել «Ադմիրալ Կուզնեցով» ավիակրին, որը Միջերկրական ծովից վերադառնում էր վերանորոգման համար:

Սև ծովում Թուրքիայի ռազմանավերի հետ վարժանք անցկացնելուց հետո Ռուսաստանի նավատորմի «Ադմիրալ Գրիգորևիչ» հածանավը ներկայում վերադառնում է Միջերկրական ծով՝ պլանային ծառայության:

Ավելի վաղ՝ Սիրիայի Շայրաթ ավիաբազայի ԱՄՆ հրթիռակոծությունից հետո, հայտնի էր դարձել, որ ռուսաստանյան ռազմանավը մեկնում է Միջերկրական ծով:

Հիշեցնենք, որ ապրիլի 7-ին Միջերկրական ծովից ԱՄՆ ռազմածովային ուժերի «Փորթեր» և «Ռոս» ռազանավերից  59 միավոր թևավոր հրթիռ է արձակվել Սիրիայի Հոմս նահանգում տեղակայված և այդ երկրի կառավարական ուժերի վերահոսկության տակ գտվող ռազմաբազայի ուղղությամբ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *