Էրեբունի ավիաբազայում մեկնարկել են ՌԴ ԶՈւ ավիացիայի և ՀՕՊ զորքերի համատեղ վարժանքները

Հայաստանի Էրեբունի ավիաբազայում, որ համատեղ օգտագործվում է Հայաստանի և Ռուսաստանի օդուժի կողմից, մեկնարկել են ավիացիայի և ՀՕՊ զորքերի ու ռադիոէլեկտրոնային պայքարի մարտական հաշվարկների համատեղ վարժանքները: Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ կայքը:

Էրեբունի ավիաբազայում մեկնարկել են ՌԴ ԶՈւ ավիացիայի և ՀՕՊ զորքերի համատեղ վարժանքները

Էրեբունի ավիաբազայում մեկնարկել են ՌԴ ԶՈւ ավիացիայի և ՀՕՊ զորքերի համատեղ վարժանքները

Վարժանքները անցկացվելու են 3 օրվա ընթացքում, ուսումնական տարվա ձմեռային շրջանի ստուգումների շրջանակում:

Վարժանքներին ներգրավված է շուրջ 200 զինծառայող և 50 միավոր ավիացիոն և հատուկ նշանակության ռազմական տեխնիկա, այդ թվում նաև 4-րդ սերնդի Միգ-29 կործանիչներ, Մի-24 հարվածային ուղղաթիռներ, Ս-300Վ և Բուկ-Մ1-2 զենիթահրթիռային համալիրներ, Պ-18 «Թերեք» ռադիոտեղորոշիչ կայաններ:

Վարժանքների հիմնական նպատակը օդային թիրախների հայտնաբերման ժամանակ ռադիոլոկացիոն կայանների և ավիացիայի ու ՀՕՊ միջոցների միջև համագործակցության մշակումն է:

Երևանի «Էրեբունի» օդանավակայանում տեղակայված ՌԴ ԶՈւ ավիացիան մտնում է հարավային ռազմական շրջանի մեջ մտնող, Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմաբազայի կազմում է: Ռազմական օդանավակայանը համատեղ օգտագործում են ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները և ՀՀ-ում տեղակայված 102-րդ ռուսաստանյան ռազմաբազան։ «Էրեբունիում» են կայանում հայկական զինուժի Մի-8 և Մի-24 ուղղաթիռներ, ինչպես նաև ռուսաստանյան ռազմաբազայի ՄիԳ-29 կործանիչները։

102-րդ ռազմաբազան Գյումրիում տեղակայվել է 1995 թվականին Հայաստանի ու Ռուսաստանի միջպետական համաձայնագրով:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *