Իրաքի Մոսուլ քաղաքում «Իսլամական պետությունը» խոցել է Իրաքի բանակի ուղղաթիռ

Ապրիլի 6-ին Իրաքի Մոսուլ քաղաքի մոտակայքում Իրաքի զինված ուժերի ուղղաթիռ է ընկել: Իրաքի ռազմական աղբյուրը հայտնում են, որ ուղղաթիռը խոցել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալները: Փոխանցում է Reuters գործակալությունը: 

Ուղղաթիռի խոցման հետևանքով զոհվել է Իրաքի բանակի 2 օդաչու: Ուղղաթիռը օդից աջակցում էր Իրաքի դաշնային ոստիկանության ուժերին ԻՊ զինյալներից Մոսուլ քաղաքի ազատագրման համար: Համաձայն Իրաքի ռազմական աղբյուրների՝ դա Մոսուլ քաղաքի ազատագրման գործողությունների շրջանակներում առաջին ուղղաթիռն է, որ խոցվել է ԻՊ զինյալների կողմից:

Reuters գործակալության համաձայն՝ ուղղաթիռն ընկել է Մոսուլի արևմտյան հատվածում: Իրաքի քրդական ինքնավարության Rudaw կայքը հայտնում է, որ ուղղաթիռը խոցվել է Մոսուլի արևմտյան հատվածից, բայց ընկել է արևելյան հատվածում:

Հիշեցնենք, որ Իրաքի կառավարական ուժերը ԱՄՆ գլխավորած կոալիցիայի օգնությամբ սկսել են Մոսուլ քաղաքի ազատագրումը դեռևս 2016-ի հոկտեմբերի 17-ից:  Վերջին շրջանում ԻՊ զինյալները կորուստներ են տալիս Իրաքում: 2017-ի մարտի 13-ի դրությամբ Իրաքի կառավարական ուժերը ԻՊ զինյալներից ազատագրել են Մոսուլ քաղաքի մոտ 75 տոկոսը:

Մարտի 14-ին Իրաքի կառավարական ուժերը հայտարարել են, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալներից ազատագրել են Մոսուլ քաղաքի գնացքի կայարանը, որը Իրաքի երկաթուղային կարևոր հանգույցներից մեկն է, մինչև այդ էլ ազատագրել էին նաև Մոսուլ քաղաքի արևմտյան հատվածի գլխավոր կառավարական համալիրները և մի քանի այլ կառույցներ:

2017-ի մարտի 14-ի դրությամբ իրադրությունը Իրաքի Մոսուլ քաղաքում: Քարտեզում կանաչով ներկվածները Իրաքի բանակի ազատագրած տարածքներն են

2017-ի մարտի 13-ի դրությամբ իրադրությունը Իրաքի Մոսուլ քաղաքում: Քարտեզում կանաչով ներկվածները Իրաքի բանակի ազատագրած տարածքներն են

 

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *