Թուրքական ռազմանավերը այցելել են Բաթումի

Ապրիլի 5-ին Թուրքիայի ռազմածովային ուժերի «Յըլդըրըմ» և «Քալքան» ռազմանավերը բարեկամական այցով ժամանել են Բաթումի նավահանգիստ։ Այս մասին տեղեկացնում է Վրաստանի ներքին գործերի նախարարության սահմանային ոստիկանության մամուլի ծառայությունը։

Այցը կատարվում է Թուրքիայի ռազմածովային ուժերի Սև ծովում անցկացվող «Ծովային աստղ» զորավարժության շրջանակներում։

Թուրքիայի ՌԾՈւ «Յըլդըրըմ» ֆրեգատը

Թուրքիայի ՌԾՈւ «Յըլդըրըմ» ֆրեգատը

Այցի շրջանակներում հանդիպում է նախատեսվում ռազմանավերի հրամանատարության և Վրաստանի ՆԳՆ պարեկային ոստիկանության ներկայացուցիչների միջև։ Կանցկացվեն նաև համատեղ վարժանքներ։

Հիշեցնենք, որ թուրքական ռազմանավերի մեկ այլ խումբ՝ բաղկացած «Բարբարոս» ֆրեգատից և «Բյույուկադա» կորվետից, ավելի վաղ ժամանել էր Նովոռոսիյսկ, որտեղ  թուրք նավաստիները այցելել էին ՌԴ Սևծովյան նավատորմի «Կալիբր» հրթիռային համալիրներով զինված ռազմանավեր։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *