Թուրքիան և Ռուսաստանը դեռևս Ս-400-երի գնման պայմանագիր չեն պատրաստել

Ապրիլի 5-ին Ռուսաստանի ռազմատեխնիկական համագործակցության համակարգում «ՌԻԱ» գործակալության աղբյուրներից հայտնել են, որ Ռուսաստանը և Թուրքիան դեռ բանակցում են Ս-400 ՀՕՊ համակարգերի մատակարարման շուրջ: Սակայն նաև նշել են, որ առայժմ ստորագրման համար որևէ պայմանագիր չի նախապատրաստվել: Նույն աղբյուրից հայտնել են, որ ներկայում պայմանագրի պատրաստման աշխատանքներն են միայն գնում:

Նշվում է, որ բանակցություներն ընթանում են նախորդ տարվա դեկտեմբերից՝ նոյեմբերին երկու երկրների նախագահների համաձայնություն ձեռք բերելուց հետո: Ռուսաստանյան կողմից բանակցություններին ներգրավված է «Ռոսօբորոնէքսպորտը»:

Ռուսաստանյան կողմը նաև հայտնում է, որ բանակցություների ընթացքում անընդհատ նոր պայմաններ են ի հայտ գալիս, որոնց հետևանքով բանակցություններն առայժմ ձգձգվում են:

Ռուսաստանի ԶՈւ՝ Սիրիայի տեղափոխված և անմիջապես մարտական հերթապահության դրված Ս-400 ՀՕՊ համակարգերի արձակման կայանները

Ռուսաստանի ԶՈւ՝ Սիրիայի տեղափոխված և անմիջապես մարտական հերթապահության դրված Ս-400 ՀՕՊ համակարգերի արձակման կայանները

Հիշեցնենք, որ 2015 նոյեմբերի 15-ին Թուրքիան որոշել էր դադարեցել մեծ հեռահարությամբ ՀՕՊ համակարգեր գնելու վերաբերյալ բանակցությունները չինական ընկերության հետ և չեղարկել 3 միլիարդ ամերիկյան դոլար արժողությամբ մրցույթը։ 2013 թ. քննարկվող մրցույթին ևս կար ռուսաստանյան համակարգ, բացի այդ, չինական համակարգը և ռուսաստանյանի պատճեն էր:

Սակայն այդ ժամանակ ՆԱՏՕ-ի հակահրթիռային պաշտպանության համակարգին չինտեգրվելու փաստը խանգարեց գնել չինական համակարգեր: Ներկայում ևս կասկածներ կան, որ Թուրքիայի իրական նպատակը ոչ թե ռուսաստանյան արտադրության համակարգերը գնելն է, այլ՝ ԱՄՆ-ի վրա ճնշում գործադրելու միջոցով ձեռնտու պայմաններով Patriot ՀՕՊ համակարգեր ստանալը:

Սակայն 2017 թ. Թուրքիայի պաշտպանության նախարար Ֆիքրի Ըշըքը հայտարարել է, որ Ս-400 զենիթահրթիռային համալիրները ձեռք բերելու դեպքում Թուրքիան դրանք չի ինտեգրի ՆԱՏՕ-ի հակահրթիռային պաշտպանության համակարգին։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *