Այսօր մամուլը կրկին անդրադառնում է ադրբեջանցիների նկատմամբ հայկական զինված ուժերի պատժիչ գործողություններին։ Բացի այդ, ՀԱՊԿ շրջանակներում հայկական կողմին կտրամադրեն արդի սպառազինություն։ Պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստում քննարկվել է ՀՀ ԶՈՒ զարգացման ընթացքը: Այսօր ՀՀ ազգային հերոս Մոնթե Մելքոնյանը կդառնար 54 տարեկան։ Գեներալ-մայոր Արկադի Տեր -Թադևոսյանն էլ անդրադարձել է Արցախյան ազատամարտի ընթացքին։ Իսկ ամերիկյան «Ջորջ Բուշ» միջուկային ավիակիրը տեղակայվել է Սիրիայի ափերի մոտ։
- Հայկական կողմը՝ իր խոստումին համաձայն, անցել է պատժիչ գործողությունների։ Դրանց նպատակն է կանխել ադրբեջանցի դիպուկահարների կողմից հայ զինվորների սպանությունները։
- ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան հայտարարել է, որ ՀԱՊԿ շրջանակներում, հայկական կողմը ևս կստանա արդի սպառազինություն։
- ՀՀ ՊՆ-ում ներկայացվել է ՀՀ ԶՈՒ զարգացման ընթացքը՝ պաշտպանության ռազմավարական վերանայման արդյունքներով որդեգրված ուղու համատեքստում։
- Այսօր ազգային հերոս Մոնթե Մելքոնյանը կդառնար 54 տարեկան։ Տես նաև. hetq.am — Մոնթեն ապրող լեգենդ է, «Հայերն այսօր». Նոյեմբերի 25-ին Մոնթե Մելքոնյանը կդառնար 54 տարեկան։
- Գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանն էլ անդրադարձել է Արցախյան ազատամարտին.
- «Շուշիում և առհասարակ Արցախյան պատերազմում հաղթեց ժողովուրդը, այդ հաղթանակը ոչ մեկի սեփականությունը չէ. հաղթեց հայի ազատատենչ ոգին»։
- Հակահարված, իհարկե, պետք է, բայց, նախևառաջ, պիտի ամրապնդենք մեր դիրքերը, թե չէ երկու հոգու իրենք խփեն՝ 6 հոգու մենք՝ դրանով չենք խուսափի կորուստներից։
- Շուշիի ազատագրումը իսկական հրաշք էր` ռազմագիտական տրամաբանությունից և հաշվարկներից դուրս։
- Պատերազմի ժամանակ հրամանատարը չի կարող լինել կուշտ ու սափրված, աստղերը՝ ուսերին։
Վերջում նշեմ, որ ԱՄՆ ՌԾՈՒ նորագույն բազմաֆունկցիոնալ միջուկային «Ջորջ Բուշ» (USS George H.W.Bush) ավիակիրը Պարսից ծոցից տեղափոխվել է Սիրիայի ափերի մոտ։ Նրան ուղեկցում է ռազմածովային աջակցող խմբավորում։