Հայկական զինուժի կորուստները 2017-ի մարտին. Razm.info

2017-ի մարտի 1-ից 31-ը հայկական զինված ուժերում (ներառյալ Պաշտպանության բանակում) հայտարարվել է մահվան 4 դեպքի մասին։ Կորուստներից երեքը մարտական են: Դրանից բացի, ավտովթարի ժամանակ վիրավորվել է 6 զինծառայող։

 

Մարտական կորուստներ

• Մարտի 1-ին հակառակորդի հրետակոծության հետևանքով Արցախի շփման գծի հարավարևելյան (Մարտունի) հատվածում բեկորային վիրավորումից զոհվել է ՊԲ պայմանագրային զինծառայող, 1980թ. ծնված Նվեր Յուրիկի Բաբաջանյանը:

• Մարտի 28-ին ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում հակառակորդի կրակոցից զոհվել է ՊԲ զինծառայող, 1997թ. ծնված Արտակ Էդիկի Ռաֆայելյանը:

• Մարտի 31-ին ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կրակոցից զոհվել է ՊԲ պայմանագրային զինծառայող, 1993թ. ծնված Գոռ Գևորգի Հովհաննիսյանը:

 

Ոչ մարտական կորուստներ

• Մարտի 1-ին ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում նախկինում ստացած վիրավորումից մահացել է պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Գուրգեն Հարությունի Սարգսյանը: Նախնական տվյալներով՝ զինծառայողը վիրավորվել է կրտսեր սերժանտի կողմից զենքի հետ վարվելու կանոնները խախտելու հետևանքով:

 

Վիրավորներ

• Մարտի 23-ին Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին վթարվել է զինծառայողներ տեղափոխող «Ուրալ» ավտոմեքենա, ինչի հետևանքով 10 մարդ վիրավորվել է, այդ թվում 2 զինծառայող ստացել են լուրջ վնասվածքներ: Այս մասին հայտնել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը Panorama.am լրատվակայքին:  Իսկ Aysor.am լրատվակայքի հետ զրույցում Վարդենիսի զինվորական հոսպիտալից հայտնել են, որ ավտոմեքենաների բախման հետևանքով վիրավորված և իրենց մոտ տեղափոխված զինծառայողներից 4-ի վիճակը գնահատվում է բավարար: Ավելի վաղ, Shamshyan.com լրատվակայքը հայտնել էր, որ վիրավորներից 6-ը պայմանագրային զինծառայողներ են:

Ադրբեջանական զինուժի կորուստները՝ այստեղ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *