Ռուսաստանի բանակը Ս-300 և Ս-400 ԶՀՀ-ներով վարժանքներ է անցկացնում Աստրախանում

Ռուսաստանի զինված ուժերի արևմտյան ռազմական շրջանի զենիթահրթիռային ստորաբաժանումները Ս-300 և Ս-400 «Տրիումֆ» ԶՀՀ-ներով վարժանքներ են սկսել Աստրախանի շրջանում։ Այս մասին ապրիլի 5-ին հայտնում է ՌԴ ՊՆ կայքը։

Զորավարժությանը ներգրավված են շուրջ 350 զինծառայող, 200-ից ավելի զինտեխնիկա։

Հակաօդային պաշտպանության Ս-400 «Տրիումֆ» ԶՀՀ. ՌԴ ԶՈւ

Հակաօդային պաշտպանության Ս-400 «Տրիումֆ» ԶՀՀ. ՌԴ ԶՈւ

Վարժանքների ընթացքում ստորաբաժնումները կանխելու են պայմանական հակառակորդի օդային հարձակման միջոցների հարվածները։

Թիրախները խոցվելու են ցերեկային և գիշերային ժամերին, սովորական դիրքերից և երթի ընթացքում։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *