Ռուսաստանի ԶՈւ ավիացիոն ստորաբաժանումները վարժանքներ են անցկացնում Ղրիմում

Ռուսաստանի ԶՈւ հարավային ռազմական շրջանի՝ Ղրիմում և Վոլգոգրադի շրջանում տեղակայված ՀՕՊ և ավիացիոն ստորաբաժանումները շուրջ 30 միավոր ավիացիոն տեխնիկայի ներգրավմամբ վարժանքներ են սկսել: Այս մասին  ապրիլի 4-ին տեղեկացնում է ՌԴ ՊՆ կայքը:

ՌԴ ԶՈւ Սու-25 ճակատային ռմբակոծիչներ

ՌԴ ԶՈւ Սու-25 ճակատային ռմբակոծիչներ

Վարժանքներին Սու-24Մ ռմբակոծիչների, Սու-25Մ ու Սու-25ՍՄ գրոհիչների անձնակազմերը խաղարկելու են անօրինական զինված խմբավորումների օբյեկտների, տեխնիկայի ոչնչացման գործողություններ:

Օդաչուները գործելու են պայմանական հակառակորդի ՀՕՊ համակարգերի և ՌԷՊ միջոցների ակտիվ հակազդեցության պայմաններում:

4 օր տևող վարժանքների ընթացքում անձնակազմերն իրականացնելու են ավելի քան 120 թռիչք:

Նշենք, որ Ռուսաստանի զինված ուժերի հարավային ռազմական շրջանն ընդգրկում է Սև և Կասպից ծովերի միջակայքի ռուսաստանյան տարածքում, Ղրիմում, Աբխազիայում, Հարավային Օսիայում, ինչպես նաև Հայաստանում տեղակայված ՌԴ ԶՈւ զորամասերը: Այս միավորման ենթակայության տակ են նաև Սիրիայում գործող ռուսաստանյան ստորաբաժանումները:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *