Մեկնարկել են Ռուսաստանի ԶՈւ հրետանավորների ճամբարային հավաքներ

Ռուսաստանի ԶՈւ հարավային ռազմական շրջանի  զորավարժարաններում մեկնարկել են հարավային ռազմական շրջանի համազորային բանակի հրետանավորների ճամբարային հավաքներ, որոնց ներգրավվել են շուրջ 2 հազար զինծառայող և ավելի քան 300 միավոր հրետանային և ռազմական այլ տեխնիկա: Այս մասին հայտնում Է ՌԴ ՊՆ կայքը:

 «Մստա-Ս» ինքնագնաց հաուբիցը ՀՌՇ հրետանային զորավարժություն ժամանակ:

«Մստա-Ս» ինքնագնաց հաուբիցը ՀՌՇ հրետանային զորավարժություն ժամանակ:

Կրասնոդարի և Ստավրոպոլի զորավարժարաններում հրետանային ստորաբաժանումները իրականացնում են կրակային կետերի կահավորման և քողարկման, ինչպես նաև հետախուզության, ղեկավարման և կապի նոր «Ստրելեց» համակարգերի գործածմամբ պայմանական հակառակորդի թիրախների հետխուզության և խոցման վարժանքներ:

Զորավարժություններին ներգրավված են նաև «Մստա-Ս», «Գվոզդիկա» և «Ակացիա» ինքնագնաց հաուբիցներ, «Ուրագան» համազարկային կրակի ռեակտիվ կայաններ և 82-մմ-ոց ականանետներ:

Նշենք, որ մարտի 31-ին ՌԴ ՊՆ-ից հայտնել էին, որ Ռուսաստանի բանակի հարավային ռազմական շրջանում կկայանան հրետանային զորավարժություններ միաժամանակ 19 զորավարժարաններում, այդ թվում նաև Հայաստանում, Հարավային Օսիայում և Աբխազիայում տեղակայված զորավարժարաններում:

Նույն շրջանակներում զորավարժություններ են անցկացրել նաև Ռուսաստանի զինված ուժերի՝ Հայաստանում տեղակայված 102-րդ ռազմաբազայի հրետանային ստորաբաժանումները:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *