Իսրայելի ՊԲ սպառազինության մեջ է մտել հակահրթիռային պաշտպանության նոր համակարգ

Ապրիլի 2-ին պաշտոնապես Իսրայելի սպառազինության մեջ են մտել հակահրթիռային պաշտպանության David’s Sling (Kelah David) համակարգերը: Ընդունման արարողությանը մասնակցել է Իսրայելի պաշտպանության բանակի բարձր հրամանատարությունը:
Այս մասին հայտնում է Իսրայելական Haaretz պարբերականը:

Իսրայելի հակահրթիռային պաշտպանության David's Sling (Kelah David) համակարգ

Իսրայելի հակահրթիռային պաշտպանության David’s Sling (Kelah David) համակարգ

Իսրայելական Rafael և ամերիկյան Raytheon ռազմարդյունաբերական ընկերությունները համակարգերի համատեղ մշակումը սկսել էին 2006-ից: Նոր հակահրթիռային համակարգերը կկազմեն Իսրայելում ստեղծվող հակահրթիռային պաշտպանության համակարգերի միջին օղակը: Բարդ թիրախների, օրինակ`բալիստիկ հրթիռների, խոցման համար կկիրառվեն հակահրթիռային պաշտպանության «Խեց-2» (Arrow) համակարգերը, իսկ փոքր տարածությունների թիրախների համար՝ Iron dome համակարգերը:

David’s Sling համակարգը Իսրայելում իր առաջին փորձարկումներն է անցել 2012-ի նոյեմբերի 25-ին: Իսրայելի պաշտպանության բանակին համակարգի առաջին մարտկոցի մատակարարումները սկսվել են 2016-ի փետրվարից, իսկ արդեն նույն թվականի հուլիսին Իսրայելի ՊԲ-ում կազմավորվել է համակարգի առաջին դիվիզիոնը:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *