ՆԱՏՕ-ն քննարկել է պաշտպանական ծախսերի արդար բաժանման սկզբունքները

Մայիսի 31-ին ՆԱՏՕ-ի երկրների արտգործնախարարների հանդիպման ընթացքում ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը ՆԱՏՕ-ի անդամ երկրներին զգուշացրել է վերանայել պաշտպանական ծախսերը մինչև մայիսի 25-ին Թրամփի և դաշինքի անդամ երկրների ղեկավարների հետ հանդիպումը՝ նշելով, որ դաշնակից մյուս 27 երկրների հետ համեմատած ԱՄՆ-ն ծախսում է անհամաչափ մեծ գումար: Այս մասին  հայտնում է Assossiated Press գործակալությունը:

Մարտի 31-ին՝ Բրյուսելում անցկացվող ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ընթացքում, ՆԱՏՕ-ի անդամ երկրների արտգործնախարարները քննարկել են պաշտպանական ծախսերի ծավալի արդար բաժանման սկզբունքները, հակաահաբեկչական պայքարը և մայիսի 25-ին Բրյուսելում անցկացվելիք անդամ երկրների ղեկավարների ժողովը:

Հանդիպումից հետո ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտնել է, որ 8 շաբաթ անց ՆԱՏՕ-ի վեհաժողովի ժամանակ հիմնականում կքննարկվի 2 կարևոր հարց. ծախսերի բաշխումը և հակաահաբեչական պայքարը:

Ավելի վաղ Ստոլտենբերգը հայտնել էր, որ արտգործնախարարների հանդիպման ժամանակ Հյուսիսատլանտյան դաշինքի պաշտպանական ծախսերի ավելացմամբ և դրանց ավելի արդարացի բաշխմամբ կվերանայվի Դաշինքի կապերի ամրացումը:

Նշենք, որ ՆԱՏՕ-ի երկրների համար սահմանված, բայց առայժմ չպարտադրված է այն շեմը, որով անդամ պետություններին կոչ է արվում իրենց ռազմական ծախսերը հասցնել ՀՆԱ-ի երկու տոկոսի մակարդակին: Իսկ ՆԱՏՕ-ում սահմանված 2 տոկոսանոց ցուցանիշ, ԱՄՆ-ից բացի, ապահովում է Դաշինքի թվով 5 անդամ:

ՆԱՏՕ-ի անդամ պետությունների պաշտպանական ծախսերն այդ երկրների ՀՆԱ համեմատությամբ

ՆԱՏՕ-ի անդամ պետությունների պաշտպանական ծախսերն այդ երկրների ՀՆԱ համեմատությամբ

Վերջերս Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել էր, որ Գերմանիան պարտք է ՆԱՏՕ-ին և ԱՄՆ-ին, պետք է վճարի այն ուժեղ և շատ թանկ պաշտպանության համար, որով նրանք ապահովել են Գերմանիային: Սակայն ավելի ուշ Գերմանիայի պաշտպանության նախարար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը հերքել էր իրենց պարտքի մասին հայտարարությունը: Թրամփը հավանաբար նկատի է ունեցել հենց ռազմական ծախսերի մակարդակը ՀՆԱ-ի նկատմամբ:

ՆԱՏՕ-ի ԱԳ նախարարների խորհրդի նիստին Ստոլտենբերգը նաև անդրադարձել է մարտի 30-ին անցկացված Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի նիստին: Նա հայտնել է, որ կողմերը քննարկել են Ուկրաինայի ճգնաժամը, որի շուրջ տարակարծիք են: Քննարկվել է նաև Աֆղանստանի հարցը, տարածաշրջանում հակաահաբեկչական պայքարը, ռազմական ակտիվությունը և այլն:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *