Վարժանքներ են սկսել Ռուսաստանի հարավային զորամասերի հատուկջոկատայինները

Ռուսաստանի ԶՈւ հարավային ռազմական շրջանի հատուկ նշանակության ստորաբաժանումները հրամանատարաշտաբային  զորավարժություն են անցկացնում Ռոստովի շրջանում։ Զորավարժությանը ներգրավվել է շուրջ 300 զինծառայող, 30 միավոր ռազմական տեխնիկա՝ այդ թվում «Թայֆուն-Կ» և «Տիգր» զրահամեքենաներ։  Այս մասին մարտի 31-ին տեղեկացնում է Ռուսաստանի ՊՆ կայքը։

ՌԴ ԶՈւ Հարավային ռազմական օկրուգի զինծառայողները

ՌԴ ԶՈւ Հարավային ռազմական օկրուգի զինծառայողները

Զորավարժությունը սկսվել է տագնապով վերկացով, ինչից հետո զինծառայողները ստորաբաժանումների կազմում իրականացրել են երթ դեպի զորավարժարան։

Նախանշանված վայր հասնելու ընթացքում զինծառայողները ոչնչացրել են պայմանական դիվերսանտներին, որոնց ավելի վաղ հայտնաբերել էին անօդաչու թռչող սարքերի միջոցով։

Զորավարժարանում զինծառայողները յուրացրել են անտառային տեղանքում քողարկված գործելու հմտություններ, մշակել դարանակալման գործողությունների ընթացքում պայմանական հակառակորդին ոչնչացնելու հարցեր։

Զորավարժության ընթացքում նախատեսվում է իրականացնել 20-ից ավելի մրցումներ։ Զորավարժությունն անցկացվում է ձմեռային ուսումնական շրջանի ստուգումների շրջանակներում։

Նշենք, որ Ռուսաստանի զինված ուժերի հարավային ռազմական շրջանն ընդգրկում է Սև և Կասպից ծովերի միջակայքի ռուսաստանյան տարածքում, Ղրիմում, Աբխազիայում, Հարավային Օսիայում, ինչպես նաև Հայաստանում տեղակայված ՌԴ ԶՈւ զորամասերը: Այս միավորման ենթակայության տակ են նաև Սիրիայում գործող ռուսաստանյան ստորաբաժանումները:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *