ՌԴ ԶՈւ 19 զորավարժարաններում կկայանան հրետանային զորավարժություններ

Ռուսաստանի բանակի հարավային ռազմական շրջանում կկայանան հրետանային զորավարժություններ միաժամանակ 19 զորավարժարաններում, այդ թվում նաև Հայաստանում, Հարավային Օսիայում և Աբխազիայում տեղակայված զորավարժարաններում: Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը:

ՌԴ ԶՈւ ՀՌՇ «Գրադ» ՀԿՌՀ-ը` հրետանավորների կրակային վարժանքների ընթացքում Նկարը` ՌԴ ԶՈւ ՀՌՇ մամուլի ծառայության

ՌԴ ԶՈւ ՀՌՇ «Գրադ» ՀԿՌՀ-ը` հրետանավորների կրակային վարժանքների ընթացքում. Նկարը` ՌԴ ԶՈւ ՀՌՇ մամուլի ծառայության

Զորավարժություններին ներգրավված են 13 հազար զինծառայող, ինչպես նաև 3 հազար միավոր զինտեխնիկա, այդ թվում ՝  «Տորնադո», «Գրադ» և «Ուրագան» համազարկային կրակի ռեակտիվ կայաններ, «Խոստա» ինքնագնաց հրետանի, «Մստա-Ս» և «Ակացիա» ինքնագնաց հաուբիցներ և «Խրիզանտեմա» ինքնագնաց հակատանկային հրթիռային կայանքներ:

Հրետանային ստորաբաժանումները կիրականացնեն պայմանական հակառակորդի թիրախների ուղղությամբ տարբեր հեռավորություններից կրակային վարժանքներ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *