ԱՄՆ և Բահրեյնի միջև F-16-երի վաճառքի գործարքը այս անգամ կարող է կայանալ

ԱՄՆ Կոնգրեսը հնարավոր է հավանություն տա Բահրեյնին F-16 կործանիչներ և հավելյալ սարքավորումների վաճառքին, որը մեկ անգամ արդեն չեղարկվել էր Բահրեյնում մարդու իրավունքների խախտումների պատճառաբանությամբ: Այս մասին հայտնում է ամերիկյան Defence News լրատվակայքը: 

ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Բոբ Քորկերը հայտնել է, որ ԱՄՆ Պետդեպարտամենտից հանձնաժողովին տեղեկացրել են Բահրեյնին F-16-ներ վաճառելու գործարքի շարունակության մտադրությունների մասին:

Բահրեյնի ՌՕՈւ F-16 կործանիչներ

Բահրեյնի ՌՕՈւ F-16 կործանիչներ

Վաճառքի մասին փաստաթղթերը նախ պետք է քննարկվեն հանձնաժողովում, ապա Պետդեպարտամենտը պետք է դրանք ուղարկի Կոնգրեսի հաստատմանը: Նշվում է, որ Կոնգրեսը ամենայն հավանականությամբ հավանություն կտա վաճառքին՝ պայմանավորված հանրապետականների աջակցությամբ:

Վաճառքի թույլատվության  համար լոբբինգով է զբաղվում նաև ինքնաթիռները արտադրող ամերիկյան Lockheed Martin ընկերությունը:

Վաճառքի փաթեթը կազմում է 2.8 միլիարդ դոլար արժողությամբ 19 միավոր F-16s կործանիչ և Բահրեյնի ինքնաթիռային պարկում արդեն առկա F-16-երի համար 1 միլիարդի սարքավորումներ:

Նախորդ տարվա սեպտեմբերին նախագահ Օբամայի վարչակարգի օրոք ինքնաթիռների վաճառքը Բահրեյին մերժվել էր երկրում մարդու իրավունքների պաշտպանման ցածր մակարդակի պատճառով:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *