Թուրքիայի ՆԳՆ գործողությունների նոր փուլ է սկսում PKK-ի դեմ երկրի հարավ-արևելքում

Թուրքիայի Ներքին գործերի նախարարությունը երկրի հարավարևելյան մի շարք նահանգներում գործողությունների նոր շրջան է սկսում «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) դեմ: Այս մասին հայտնում է թուրքական «Հյուրիեթ» պարբերականի կայքը:

Թուրքական ուժայինները Շրնաքի Իդիլ գավառում՝ 2016-ի փետրվար

Թուրքական ուժայինները Շրնաքի Իդիլ գավառում՝ 2016-ի փետրվար

Գործողությունները իրականացվելու են Սիրիայի և Իրաքին անմիջապես սահմանակից 12 գավառներում և նահանգային կենտրոններում, այդ թվում Մարդին նահանգի Դարգեչիթ, Դերիկ, Քըզըլթեփե, Նուսայբին գավառներում, Շրնաք նահանգային կենտրոնում և այդ նահանգի Իդիլ, Չիզրե, Ուլուդերե, Սիլոփի գավառներում, Հաքքարի նահանգի Չուքուրջա, Շեմդինլի, Յուքսեքովա գավառներում:

Գործողության հիմնական նպատակն է թույլ չտալ, որ «ահաբեկչական խմբավորումները» Թուրքիայի սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի նախօրեին և դրա ընթացքում ներթափանցեն Թուրքիայի տարածք: Միևնույն ժամանակ Թուրքիայի իշխանությունները այսպիսով նպատակ ունեն կանխել ցանկացած տեսակի անհնազանդություն և խռովություն հանրաքվեի նախաշեմին:

Հիշեցնենք, որ ապրիլի 16-ին Թուրքիայում անցկացվելու է սահմանադրական փոփոխությունների հանրաքվե: Հանրաքվեով Թուրքիայի իշխանությունները նպատակ ունեն Թուրքիայում սահմանել կառավարման նախագահական համակարգ և բանակն ամբողջությամբ դնել նախագահի ենթակայության տակ: Եթե Թուրքիան անցում կատարի նախագահական համակարգի, ապա գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հնարավորություն կստանա տեսականորեն իշխել մինչև 2029 թվականը: Սահմանադրական փոփոխությունների մասին մանրամասն կարող եք կարդալ այստեղ:

Նշենք, որ Թուրքիայի ուժայինների և քրդերի միջև բախումները վերսկսվել են դեռևս 2015-ի ամռանից: ՄԱԿ-ի զեկույցի համաձայն՝ 2015-ի հուլիսից մինչև 2016-ի դեկտեմբեր Թուրքիայի հարավարելյան նահանգներում Թուրքիայի զինուժի ռազմական գործողությունների արդյունքում սպանվել է մոտ 2000 մարդ, որից 1200-ը ներգրավված են եղել Թուրքիայի ուժայինների դեմ պայքարում: Բացի այդ, Թուրքիայի հարավարևելյան նահանգներում մի շարք բնակավայրեր լիովին ավերվել են, այդ վայրերում ապրող բնակչությունն էլ ստիպված է եղել գաղթել այլ նահանգներ:

Թուրքիայի Դիարբեքիր նահանգի Սուր գավառում ուժայինների և քրդերի բախումներում ավերված շինությունների ընդհանուր պատկերը

Թուրքիայի Դիարբեքիր նահանգի Սուր գավառում ուժայինների և քրդերի բախումներում ավերված շինությունների ընդհանուր պատկերը

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *