Մարտի 28-ին Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ այդ երկրի ԶՈւ ցամաքային զորքերի սպառազինությանը հանձնել են թուրքական արտադրության միջին հեռահարության OMTAS հակատանկային հրթիռներ:
Yerli ve Milli imkanlarla üretilen Orta Menzilli Tank Savar Silah Sistemi OMTAS kara birliklerine teslim edildi. pic.twitter.com/Bvr55Gz83t
— Savunma Bakanlığı (@tcsavunma) March 28, 2017
Թուրքական «Ռոքեթսան» ռազմարդյունաբերական ընկերության արտադրության միջին հեռահարության OMTAS հակատանկային հրթիռների մարտավարատեխնիկական բնութագիրը.
- Թիրախի խոցման առ. հեռահարությունը`4 կմ
- Նվազագույն հեռահարությունը՝0,2 կմ
- Տրամաչափը 160 մմ
- Զանգվածը՝ 35 կգ
Նշենք, որ թուրքական զինուժը արդեն այլ զորատեսակներում կիրառում է նշված հակատանկային հրթիռները, ինչպես նաև նույն սերիայից՝ ավելի հեռահար UMTAS հրթիռները:
Նշված հրթիռներն կիրառվում են թուրքական արտադրության հարվածային ԱԹՍ-ների սպառազինությունում: UMTAS հրթիռն ուղղորդվում է լազերային ճառագայթով:
- Խոցման առավելագույն հեռահարությունը՝ 8000 մետր է,
- Նվազագույնը՝ 500,
- Տրամաչափը՝ 160 մմ,
- Երկարությունը՝ 1800 մմ,
- Զանգվածը՝ 37,5 կգ է։