Ռուսաստանի բանակի անձնակազմի թվաքանակը 2017-ի հուլիսին կկազմի մոտ 1,9 միլիոն մարդ

Ռուսաստանի զինված ուժերի անձնակազմի թվաքանակը 2017-ի հուլիսի 1-ից լինելու է շուրջ 1.903.051 մարդ, որից 1.013.628-ը զինծառայող: Այս մասին ՌԴ նախագահի հրամանագիրը հրապարակվել է մարտի 28-ին Ռուսաստանի իրավական տեղեկատվության պաշտոնական կայքում:  

ՌԴ ԶՈւ զինծառայողները Նկարը՝ ՌԴ ՊՆ-ի

ՌԴ ԶՈւ զինծառայողները
Նկարը՝ ՌԴ ՊՆ-ի

Աղբյուրի համաձայն՝ 2017-ի հունվարի 1-ի դրությամբ Ռուսաստանի ԶՈւ զինծառայողների թվաքանակը կազմում է մոտ 1,89 միլիոն մարդ, այսինքն մինչև հուլիս զինված ուժերում թվաքանակը ավելանալու է մոտ 5300-ով: Սակայն զինծառայողների թվաքանակը չի ավելանալու, այն շարունակելու է կազմել 1.013.628 մարդ:

Ծառայողների թվի ավելացումը արվելու է ՌԴ ԶՈւ թվաքանակի վերաբերյալ Ռուսաստանի նախագահի 2016-ի հուլիսի 8-ի հրամանագրի փոփոխության հիման վրա: Հրամանագիրը ուժի մեջ է մտնելու ստորագրման օրվանից սկսած:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *