Ռուսաստանում կստեղծվեն բացառապես ԱԹՍ-ներով զինված գնդեր

Ռուսաստանի ռազմածովային ուժերը նախատեսում են բացառապես անօդաչու թռչող սարքերով զինված զորամասերն օգտագործել ոչ միայն զուտ ռազմական նպատակներով (հետախուզություն, հրետանու կրակի կառավարում), այլև ներգրավել ծովային սահմանի մշտադիտարկման, փրկարարարական և այլ աշխատանքներում: Այս մասին հայտնում է ռուսաստանյան «Իզվեստիա» պարբերականի կայքը:

ՌԴ ԶՈւ «Օրլան-10» անօդաչու թռչող սարք

Ռուսաստանի զինված ուժերի «Օրլան-10» անօդաչու թռչող սարք

Նախատեսվում է ստեղծել նման 3 զորամաս, որոնցից մեկը տեղակայվելու է Ղրիմում: Զորամասերը սպառազինվելու են «Օրլան-10» և «Ֆորպոստ» անօդաչուներով (որոնցով զինված է նաև ՌԴ ԶՈւ՝ Հայաստանում տեղակայված 102-րդ ռազմաբազան):

Նշված երկու սարքերն էլ ինքնաթիռային տիպի են: Դրանցից «Օրլան-10» ԱԹՍ-ն կարող է օդում մնալ մինչև 12 ժամ և թռչել առավելագույնը 5 կմ բարձրության վրա: Իսկ «Ֆորպոստ» ԱԹՍ-ն (իսրայելական Searcher II սարքի պատճեն) կարող է թռչել մինչև 7 կմ բարձրության վրա և օդում մնալ մինչև 18 ժամ:

Ռուսաստանի ռազմածովային ուժերի անօդաչուների գնդերը ստեղծվելու են 2013-ին նույն վայրերում ստեղծված առաջին ԱԹՍ ստորաբաժանումների՝ դասակների հիման վրա:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *