Եգիպտոսի պատվիրած Կա-52 «Ալիգատոր» ուղղաթիռները կմատակարարվեն այս տարի

Եգիպտոսի զինված ուժերին փոխանցվելիք Կա-52 «Ալիգատոր» հարվածային-հետախուզական ուղղաթիռների մատակարարումները կսկսենն 2017-ի երկրորդ կեսին։ Այս մասին հայտնել է «Вертолеты России» հոլդինգի տնօրեն Անդրեյ Բոգինսկին։

Կա-52 Ալիգատոր

Կա-52 Ալիգատոր

Դեռևս փետրվարին մեկնարկել էր ռուսաստանյան արտադրության Կա-52 «Ալիգատոր» հարվածային-հետախուզական ուղղաթիռի՝ Եգիպտոսի համար նախատեսված առաջին օրինակի փորձարկման փուլը։ Արտահանման համար նախատեսված ուղղաթիռների առաջին խմբաքանակը ՌԴ պաշտպանության նախարարությանն է հանձնվել դեռևս 2016-ի դեկտեմբերին: Նշվում է, որ մի քանի ֆյուզելյաժ ներկայում գտնվում է ուղղաթիռի վերջնական հավաքման գործարանում:

Ուղղաթիռների մատակարարման պայմանագրի մասին 2015-ի դեկտեմբերին հայտնել էր հոլդինգի գլխավոր տնօրեն Ալեքսանդր Միխեևը: Ավելի վաղ «ՏԱՍՍ» գործակալությունը հայտնել էր, որ Եգիպտոսը պատվիրել է 50 միավոր Կա-52 ուղղաթիռ, որոնք հնարավոր է մատակարարվեն տախտակամածային տարբերակով: Միաժամանակ գործակալության մեկ այլ աղբյուր հայտնել էր, որ ուղղաթիռները գնվելու են ավիակիրներից առանձին:

Բազային Կա-52 «Ալիգատոր» հարվածային ուղղաթիռը խորհրդային Կա-50 «Սև շնաձուկ» ուղղաթիռի հետագա արդիականացումն է: Այն նախատեսված է մարտի դաշտում զրահապատ կամ ոչ զրահապատ թիրախների, կենդանի ուժի ոչնչացման համար: Ուղղաթիռի անձնակազմը երկու հոգի է: Ուղղաթիռն արտադրվում է 2008-ից, ՌԴ զինված ուժերում կիրառվում է 2011-ից:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *