Ռուսաստանի Պետդյումայի պաշտպանության հանձնաժողովը կքննարկի զորակոչի առավելագույն տարիքը 27-ից 30-35 տարեկան հասցնելը։ Հարցը կքննարկվի խորհրդարանի աշնանային նստաշրջանի ժամանակ։ Այս մասին «ՏԱՍՍ» գործակալությանը հայտնել է Պետդյումայի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Շամանովը․
«Որոշ պաշտոնյաներ, հանձնաժողովի անդամներ կարծիք են հայտնում՝ պրակտիկան ցույց է տալիս, որ տարիքային այս նորմը զինծառայությունից խուսափելու դեմ պայքարի հարցում էֆֆեկտիվ չէ, այդ պատճառով ապագայում կարելի է տարիքային ցենզը բարձրացնել մինչև 30-ի, նույնիսկ հնարավոր է՝ 35-ի»։
Ըստ նրա՝ մարտի 23-ի հանձնաժողովի նիստին ներկա են գտնվել ՊՆ-ի ներկայացուցիչներ, ովքեր չեն հայտնել իրենց դիրքորոշումը զորակոչային տարիքի բարձրացման վերաբերյալ, քանի որ այդ հարցը դեռևս պետք է վերանայվի պաշտպանական գերատեսչությունում։
«Նիստի ընթացքոււմ ստեղծվել է աշխատանքային խումբ, որը ընդհանրացնելու է կողմերի տեսակետները, որպեսզի դրանից հետո արդեն աշնանային նստաշրջանի վերադառնանք այս հարցի քննարկմանը», — հայտնել է Շամանովը։
Նա չի հայտնել տարիքային նոր սանդղակի անցնելու հնարավոր ժամկետները։