ԱՄՆ Սենատ է մտցվել Իրանի դեմ նոր պատժամիջոցներ կիրառելու օրինագիծ

ԱՄՆ Դեմոկրատական և Հանրապետական կուսակցությունների սենատորները ԱՄՆ Կոնգրեսի վերին պալատի (Սենատ) քննարկմանն են ներկայացրել Իրանի դեմ նոր պատժամիջոցներ կիրառելու օրինագիծ։ Այս մասին մարտի 23-ին տեղեկացնում է «Reuters» լրատվական գործակալությունը:

Օրինագծով նախատեսվում է պատժամիջոցներ կիրառել բոլոր նրանց դեմ, ովքեր որևէ մասնակցություն ունեն են Իրանի բալիստիկ հրթիռների ծրագրերում, ինչպես նաև  Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ)  դեմ, քանի որ վերջինս «աջակցում է ահաբեկիչներին»։

Իրանի ԻՀՊԿ զինծառայողները

Իրանի ԻՀՊԿ զինծառայողները

Օրինագիծը նաև ԱՄՆ նախագահից պահանջում է առգրավել այն մարդկանց ունեցվածքը, ովքեր կփորձեն Իրանին արգելված զենքեր վաճառել։

Օրինագիծը մշակողներից Ռոբերտ Մենենդեսը հայտնում է, որ օրինագծի դրույթներն այնպես են կազմվել, որ չազդեն Իրանի միջուկային համաձայանգրի վրա։

Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱՄՆ-ն «ահաբեկիչներին օգնելու, մարդու իրավունքները խախտելու և բալիստիկ հրթիռներ փորձարկելու համար» նոր պատժամիջոցներ էր սահմանալ Իրանում, Լիբանանում, Չինաստանում, ԱՄԷ-ում տեղակայված  12 ընկերության և 13 քաղաքացիական անձի նկատմամբ։

Մինչ այդ  Իրանը Թեհրանից 225 կմ հեռավորության վրա միջին հեռահարության բալիստիկ հրթիռ էր փորձարկել, որի առնչությամբ հունվարի 31-ին  ՄԱԿ ԱԽ-ն արտահերթ քննարկում անցկացրեց։ Քննարկմանը ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Նիկի Հեյլին Իրանի կողմից բալիստիկ հրթիռի փորձարումը  ՄԱԿ ԱԽ 2231 բանաձևի խախտում էր համարել և հայտարարել, որ ԱՄՆ-ն համապատասխան ձևով կարձագանքի։

Ըստ Իրանի՝  երկրի հրթիռային ծրագիրը բացառապես պաշտպանական դոկտրինայի շրջանակներում է և չի հակասում  ՄԱԿ ԱԽ 2231 բանաձևին, քանի որ հրթիռները միջուկային մարտագլխիկներ չեն կրելու։

Հիշեցնենք, որ 2017-ի հունվարին Իրանի խորհրդարանը ընդունեց  օրինագիծ, որով կառավարությունը պարտավորվում է համապատասխան միջոցառումներ ձեռնարկել  երկրի պաշտպանունակությունը բարձրացնելու նպատակով։ Օրինագծով, ի թիվս մի շարք այլ միջոցառումների, նախատեսվում է ավելացնել հրթիռների արտադրությունը։

Բալիստիկ հրթիռի փորձարկում Իրանում,2016թ.

Բալիստիկ հրթիռի փորձարկում Իրանում, մարտ 2016թ.

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *