Հարավային Օսիայի 150 զինծառայող կհամալրի ՌԴ ԶՈւ շարքերը

Ռուսաստանի և Հարավային Օսիայի միջև ստորագրվելիք համաձայնագրի շրջանակներում Հարավային Օսիայի 150 զինծառայող կհամալրի ՌԴ ԶՈւ շարքերը։ Զինծառայողները ծառայությունը կիրականացնեն Օսիայի տարածքում, սակայն ՌԴ ԶՈւ 4-րդ գվարդիական ռազմաբազայի կազմում։ Այս մասին Sputnik Ossetia-ին հայտնել է Հարավային Օսիայի նախագահ Լեոնիդ Թիբիլովը։

Ավելի վաղ Թիբիլովը հայտարարել էր, որ Ռուսաստանը և Հարավային Օսիան կստորագրեն համաձայնագիր Հարավային Օսիայի ստորաբաժանումների զինծառայողների՝ Ռուսաստանի ԶՈւ շարքերը համալրելու մասին։

ՌԴ ԶՈւ հարավային ռազմական շրջանի զինծառայողները 2016թ. ամփոփիչ ստուգումների ժամանակ

ՌԴ ԶՈւ հարավային ռազմական շրջանի զինծառայողները 2016թ. ամփոփիչ ստուգումների ժամանակ

Հիշեցնենք, որ մինչ այդ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հավանություն էր տվել կառավարության առաջարկած նախագծին, որով նախատեսվում է Հարավային Օսիայի հետ կնքել համաձայնագիր հարավօսական զինված ուժերի ստորաբաժանումների ՝ Ռուսաստանի զինված ուժերի ենթակայության տակ անցնելու մասին:

Համաձայնագրի նախագծում նշվում է, որ դրա կնքումից հետո եռամսյա ժամկետում Հարավային Օսիայի զինված ուժերի՝ «խաղաղ ժամանակ գործող» (գործնականում բոլոր — խմբ) ստորաբաժանումներում ծառայող անձնակազմը դուրս է գալու ծառայությունից և պայմանագրային ծառայության անցնի Հարավային Օսիայի տարածքում տեղակայված ռուսաստանյան ռազմաբազայում:

Թեմայի մանրամասներին կարող եք ծանոթանալ նաև Ռազմինֆոյի վերլուծաբանների պատրաստած ռեպորտաժում:

Այսպիսի համաձայնագիր կնքելու մասին կողմերը պայմանավորվել էին դեռ 2015 թվականի մարտին կնքված մեկ այլ պայմանագրով: Դրանով նախատեսվում էր, որ Ռուսաստանը ստանձնելու է Հարավային Օսիայի սահմանների պաշտպանությունն ու անվտանգության ապահովումը: ԱՅդ նպատակով Հարավային Օսիայի զինված ուժերի և անվտանգության մարմինների «առանձին ստորաբաժանումներ» պետք է մտնեին Ռուսաստանի զինված ուժերի ու այլ կառույցների կազմի մեջ:

Հարավային Օսիայում ռուսաստանյան 4-րդ ռազմաբազան տեղակայվել է 2009 թվականից 49 տարի ժամկետով։ Բազան գտնվում է ՌԴ ԶՈւ հարավային ռազմական օկրուգի հրամանատարության տակ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *