Հայաստան է այցելել «Պաշտպանական համակարգեր» միջպետական խմբի պատվիրակությունը

Մարտի 20-23-ին Հայաստանում է եղել «Պաշտպանական համակարգեր» միջպետական ֆինանսաարդյունաբերական խմբի պատվիրակությունը, որի ներկայացուցիչները հանդիպումներ են ունեցել ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի և ՀՀ ՊՆ տեղակալ–ՊՆ ռազմարդյունաբերական պետական կոմիտեի նախագահ Դավիթ Փախչանյանի հետ: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ կայքը:

Պատվիրակությունը եղել է նաև ՀՀ ռազմարդյունաբերական համալիրի մի շարք ձեռնարկություններում:

«Պաշտպանական համակարգեր» միջպետական խմբի պատվիրակների հանդիպումը ՀՀ պաշտպանության փոխնախարարի հետ

«Պաշտպանական համակարգեր» միջպետական խմբի պատվիրակների հանդիպումը ՀՀ պաշտպանության փոխնախարարի հետ

Հանդիպումների ընթացքում քննարկվել և հստակեցվել են «Ռուսասատանի Դաշնության կառավարության և Բելառուսի Հանրապետության կառավարության միջև «Պաշտպանական համակարգեր» միջպետական ֆինանսաարդյունաբերական խմբի ստեղծման մասին» 2000 թվականի փետրվարի 11-ի համաձայնագրին Հայաստանի Հանրապետության միանալու մասին» համաձայնագրի և նշված փաստաթղթին Հայաստանի Հանրապետության միանալու հետ կապված առանձին Արձանագրության կատարման ընթացքն ու փոխգործակցության մեխանիզմները:

Նշենք, որ «Պաշտպանական համակարգեր» ԲԲԸ-ն միավորում է ռուսաստանյան և բելառուսական ռազմարդյունաբերական ձեռնարկություններ։ Խմբին միանալու համաձայնագիրը Հայաստանը ստորագրել է 2016-ի դեկտեմբերին:

Ստորագրված փաստաթղթերի հիմնական նպատակն է նպաստել ռազմական, երկակի ու քաղաքացիական նշանակության արտադրանքի համաշխարհային շուկայում բարձր տեխնոլոգիական և մրցունակ նմուշների ստեղծման ու արտադրության ուղղությամբ, ինչպես նաև նշված արտադրանքի գոյություն ունեցող նմուշների վերանորոգման և արդիականացման աշխատանքների (ծառայությունների) կատարման համար խմբի մասնակիցների, այդ թվում` ՀՀ արդյունաբերական ձեռնարկությունների գիտատեխնիկական, արտադրական, նորոգման և ներդրումային ներուժի առավելագույն օգտագործումը։

Փաստաթղթին Հայաստանի Հանրապետության միանալու հետ կապված առանձին արձանագրությամբ լրացումներ և փոփոխություններ են կատարվել 2000 թվականի փետրվարի 11-ին ստորագրված համաձայնագրում:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *