Ադրբեջանի ՊՆ հրամկազմն այցելել է առաջնագիծ

Մարտի 23-ին Ադրբեջանի զինված ուժերի հրամկազմը պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովի գլխավորությամբ այցելել է Ադրբեջանի ԶՈւ 1-ին բանակային զորամիավորման (շտաբը՝ Բարդա)՝ առաջնագծում տեղակայված զորամաս և դիրքեր: Այս մասին հայտնում է  Ադրբեջանի ՊՆ կայքը:

Ադրբեջանի ՊՆ ղեկավարությունն այցելել է 1-ին ԲԿ դիրքեր

Ադրբեջանի ՊՆ ղեկավարությունն այցելել է 1-ին ԲԿ դիրքեր

Զաքիր Հասանովին ուղեկցել են ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Նեջմեդդին Սադիկովը, ինչպես նաև 1-ին ԲԿ հրամանատար, գեներալ-մայոր Հիքմեթ Հասանովը:

1-ին բանակային կորպուսի շտաբը տեղակայված է Բարդայում, իսկ վերջինիս վերահսկողության տակ գնվում են նաև Աղդամի շրջանի՝ Ադրբեջանի տարածքում մնացած փոքր հատվածում, Թարթառում և հարակից շրջաններում տեղակայված ադրբեջանական զինուժի ստորաբաժանումները:

Դատելով հրապարակված լուսանկարներից՝ ադրբեջանական զինուժի հրամակազմն այցելել է Աղդամի շրջանում տեղակայված զորամաս: Նշվում է, որ այցը կապված է Ադրբեջանում նշվող Նովրուզի տոնակատարության հետ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *