ԱՄՆ-ն մարզել և զինել է Իրաքի քրդական ուժերի 18.000 մարտիկի

ԱՄՆ-ն «Իսլամական պետության» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարի  շրջանակներում մարզել և զինել է Իրաքի քրդական ինքնավարության զինված ուժերի շուրջ 18.000 մարտիկների:Այս մասին հայտնում է ԱՄՆ պետդեպարտամենտի կայքը:

Iraq Train and Equip Funding անվանումով այս ծրագիրն ԱՄՆ-ն սկսել է 2015-ին: Դրա նպատակն է օժանդակել Իրաքյան ուժերին, այդ թվում նաև քրդերին և տեղական ցեղային ուժերին ԻՊ դեմ պայքարում ռազմական և լոգիստիկ ոլորտներում:

Քրդական «Փեշմերգե» ջոկատների մարտիկներ

Քրդական «Փեշմերգե» ջոկատների մարտիկներ

Ծրագրով ԱՄՆ-ն 2015-ին և 2016-ին միասին տրամադրել է 2,3 մլրդ դոլարի ռազմական օգնություն, համապատասխանաբար 1,6 մլրդ և 715 մլն դոլար, իսկ 2017-ի համար նախատեսվում է շուրջ 919 մլն դոլարի օգնություն:

Մասնավորապես, այս տարվա մարտի 10-ին տրամադրվել են ռազմական մեքենաներ, զրահներ, հակատանկային արկեր, ականանետներ, ինքնաշեն պայթուցիկերի դեմ պայքարի միջոցներ և զինամթերք: Իրաքի բանակին և քրդերին տրամադրվող սպառազինության մեջ տարբերություն չի դրվում:

Իրաքը և ԱՄՆ-ն համագործակցում են նաև ԱՄՆ-ի ռազմական օգնության և համագործակցության այլ ծրագրերով:

Մասնավորապես, 2005-ից սկսած «Միջազգային ռազմական վաճառք» (Foreign Military Sales) ծրագրի շրջանակներում Իրաքը ԱՄՆ-ից ձեռք է բերել 22 մլրդ դոլարի սպառազինություն:

«Միջազգային ռազմական վաճառք» (Foreign Military Sales)-ը ԱՄՆ և գործընկեր երկերների միջև ռազմական գնումների ծրագիր է, որով իրականացվում են ԱՄՆ-ից ռազմական ուղղակի գնումներ, և գնորդը գործ չի ունենում ԱՄՆ զենք արտադրող մասնավոր կազմակերպությունների հետ:

Մասնավորապես ծրագրի շրջանակներում Իրաքը ձեռք է բերել 146 միավոր M1A1 «Աբրամս» տանկ, 36 միավոր F-16 կործանիչ, 9 միավոր C-130 «Հերկուլես» բեռնատար ինքնաթիռ և 24 միավոր «Բել-407» ուղղաթիռ:

ԱՄՆ կողմից Իրաքին ուղղված ռազմական օգնության մյուս ծրագրերին և ֆինանսներին կարող եք ծանոթանալ այստեղ, իսկ սպառազինությունների վաճառքին այստեղ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *