Հրթիռահրետանային զորքերի կրակային վարժանքներ են անցկացվել Ռուսաստանի զինված ուժերում

Ռուսաստանի ԶՈւ կենտրոնական ռազմական շրջանի հրետանավորների ճամբարային հավաքների շրջանակներում Օրենբուրգի մարզի Տոցկիի զորավարաժարանում ավելի քան 1000 զինծառայողի և 300 միավոր ռազմական տեխնիկայի ներգրավվածությամբ վարժանքներ են անցկացվել։Այս մասին մարտի 23-ին տեղեկացնում է ռուսաստանյան «ՌԻԱ նովոստի» լրատվական գործակալությունը։

Վարժանքներին կիրառվել են «Մստա-Ս», «Մստա-Բ» հաուբիցներ և  «Գռադ», «Ուռագան» համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր։ Զինծառայողները հարվարծներ են հասցրել պայմանական հակառակորդի շարժվող շարասյան, հրամանատարական կետի, զինապահեստի ուղղությամբ։ Թիրախների կոորդինատները ձեռք են բերվել ԱԹՍ-ների միջոցով։

Հիշեցնենք, որ հրետանավորների ճամբարային հավաքներ են մեկնարկել նաև ՌԴ ԶՈւ հարավային ռազմական շրջանում՝ այդ թվում Հայաստանում տեղակայված 102-րդ ռուսաստանյան ռազմաբազայում։

Հավաքներին ընդհանուր առմամբ ներգրավված է 13 հազար զինծառայող , 3000 միավոր զինտեխնիկա՝ այդ թվում «Տոռնադո», «Գռադ» և «Ուռագան» համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր, «Մստա-Ս», «Ակացիա» ինքնագնաց հրետանային կայանքներ, «Խրիզանտեմա» հակատանկային հրթիռային համալիրներ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *