Ինժեներական զորքերը վարժանքներ են անում Ռուսաստանի հարավում

Ռուսաստանի զինված ուժերի հարավային ռազմական շրջանի ինժեներական ստորաբաժանումների շուրջ 2000 զինծառայողներ Հյուսիսային և Հարավային Կովկասի 15 զորավարժարաններում դաշտային վարժանքներ են անում:

Վարժանքներին մասնակցում են նաև Հայաստանում, Հյուսիսային Oսիայում և Աբխազիայում տեղակայված ՌԴ ԶՈւ ռազմաբազայի զինծառայողները: Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ կայքը (1,2): Ներգրավված է մինչև 400 միավոր ռազմական և հատուկ տեխնիկա:

Գյումրիում տեղակայված ռուսաստանյան 102-րդ ռազմաբազայի ինժեներական զորքերի զինծառայողները

Գյումրիում տեղակայված ռուսաստանյան 102-րդ ռազմաբազայի ինժեներական զորքերի զինծառայողները (արխիվ)

Զինծառայողները կմշակեն գործող տանկային, մոտոհրաձգային և հրետանային ստորաբաժանումների գործողությունների ինժեներական ապահովման առաջադրանքներ, կկատարեն նաև տեղանքում պայթուցիկ սարքերի փնտրման վարժանքներ, ինժեներական կամուրջներ կտեղադրեն:

Հարավային ռազմական շրջանի՝ Ռուսաստանում գտնվող ինժեներական ստորաբաժանումները արդեն անցել են առաջադրանքների կատարմանը: 100 շինության ապամոնտաժման, դրանց փլվածքների մաքրմանը ներգրավվել են ավելի քանի 200 զինծառայող, շուրջ 70 միավոր զինտեխնիկա:

Նշենք, որ մարտի 13-ին Ռուսաստանի ԶՈւ հարավային ռազմական շրջանում զորքերի մարտական պատրաստության հանկարծակի ստուգումներ են անցկացվում Ռուսաստանի հարավում: Ստուգումներին ներգրավված են շուրջ 6000 զինծառայող և 1500 միավոր զինտեխնիկա: Հիմնական նպատակն է ստուգել, թե ինչքանով են ՌԴ ԶՈւ ստորաբաժանումները  պատրաստ իրականացնել հատուկ առաջադրանքներ, ինչպես նաև ստուգել մարտական պատրաստությունը:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *