Ղրիմում Ռուսաստանի ԶՈւ առափնյա անվտանգության բրիգադում տագնապ է հայտարարվել

Ռուսաստանի ԶՈւ Սևծովյան նավատորմի Ղրիմում տեղակայված առափնյա անվտանգության բրիգադի մարտական պատրաստության հանկարծակի ստուգումների շրջանակներում հայտարարված տագնապով բրիգադի խմբավորումները շարժվել են «Օպուկ» զորավարժարան: Այս մասին հայտնել է Սևծովյան նավատորմի մամուլի ծառայության ղեկավար Վյաչեսլավ Տրուխաչևը, փոխանցում է Lenta լրատվակայքը:

Ղրիմում անցկացվում է Ռուսաստանի ԶՈւ խոշորամասշտաբ զորավարժություն

Ղրիմում անցկացվում է Ռուսաստանի ԶՈւ խոշորամասշտաբ զորավարժություն

Զորավարժարան ուղարկված խմբի մեջ ներգրավված է մոտ 700 զինծառայող և շուրջ 100 միավոր զինտեխնիկա:

Տրուխաչևը նշել է, որ Ռուսաստանի ԶՈւ հարավային ռազմական շրջանի շտաբը իրականացնելու է մարտական պատրաստության ստուգումներ Ղրիմում տեղակայված Սևծովյան նավատորմի ստորաբաժանումներում:

Երթի ժամանակ զինծառայողները մշակում են պայմանական հակառակորդի ավիացիայի հարվածներից և դիվերսիոն-հետախուզական հարձակումից շարասյունը պաշտպանելու առաջադրանքներ:

Նշենք, որ Ղրիմում տեղակայված է Ռուսաստանի ԶՈւ բանակային կորպուսի առափնյա անվտանգության 126-րդ բրիգադը, որը ամենամեծ զորամիավորումն է կորպուսի կազմում: Այն ստեղծվել է Ուկրաինայի ԶՈւ առափնյա անվտանգության 36-րդ առանձին բրիգադի հիմքի վրա:

Հիշեցնենք, որ մարտի 20-ին Ղրիմում մեկնարկել է խոշորամասշտաբ հրամանատարաշտաբային զորավարժություն, որին ներգրավված են ՌԴ ԶՈւ օդադեսանտային, ռազմածովային և ռազմաօդային ստորաբաժանումներ՝ շուրջ 600 միավոր զինտեխնիկա և 2500 զինծառայող: Մարտի 22-ին Ղրիմում մեկնարկել են Ռուսաստանի ԶՈւ խոշորամասշտաբ հրամանատարաշտաբային վարժանքների վերջին փուլը:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *