Վրաստանի տարածքով Հայաստան է բերվում ռազմափրկարարական տեխնիկա․ վրացի պաշտոնյա

Այսօր՝ մարտի 22-ին, Վրաստանի ընդդիմադիր «Ազգային միասնական շարժում» կուսակցության ղեկավարներից Նուգզար Ցիկլաուրին համացանցում տեղադրել է հոլովակ, որում երևացող ռուսական պետհամարանիշներով բեռնատարները, ըստ նրա, Բոլնիսից Հայաստան էին տեղափոխում ռազմական տեխնիկա։

Վրաստանի խորհրդարանի պաշտպանական հարցերով կոմիտեի քարտուղար Իրակլի Սեսիաշվիլին հերքել է այդ հայտարարությունը՝ նշելով, որ տեխնիկան ռազմափրկարարական էր։ Սեսիաշվիլին մասնավորապես ասել է.

Այո, իրոք Բելառուսի քաղաքացիները տեղափոխել են ռազմական տեխնիկա, սակայն դա ոչ թե մարտական էր, այլ՝ փրկարարական ԳԱԶ-34 (ԳԱԶ-3409 — Ռազմինֆո)։ Դրանք նախատեսված են փրկարարական աշխատանքների համար, և նրանց վրա զենք տեղադրված չէր։ Դա չի խախտում Վրաստանի օրենսդրությունը։

Միջադեպը մեկնաբանել է նաև Վրաստանի ՊՆ մամուլի ծառայությունը։ Հայտարարության մեջ նշվում էր, որ տեխնիկան քաղաքացիական էր, իսկ Ռուսաստանը և Հայաստանը մի քանի տարի է, ինչ ռազմական տեխնիկա տեղափոխելու թույլտվության հարցով Վրաստանին չեն դիմել։

ԳԱԶ-3409 «Բոբր» թրթուռավոր ամենագնաց

ԳԱԶ-3409 «Բոբր» թրթուռավոր ամենագնաց

Վրաստանի ՊՆ-ն հաղորդում է, որ խոսքը ԳԱԶ-3409 «Բոբր» ձնաճահճագնաց լողացող թրթուռավոր մեքենաների մասին է (դիզելային շաժիչով): Նախատեսված է մարդկանց և բեռների տեղափոխման համար:

One response to “Վրաստանի տարածքով Հայաստան է բերվում ռազմափրկարարական տեխնիկա․ վրացի պաշտոնյա

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *