«Իգլան» Հայաստան բերելու գործով ձերբակալվել է Սամվել Բաբայանը

Մաքսանենգ եղանակով Հայաստան «Իգլա» համալիր տեղափոխելու փաստի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում այս պահին ձերբակալված է 3 անձ, այդ թվում՝ ՀՀ քաղաքացի Սամվել Բաբայանը։ Այս մասին հայտնում է ՀՀ ԱԱԾ կայքը:

Սամվել Բաբայան. լուսանկարը «Ազատություն» ռադիոկայանի

Սամվել Բաբայան. լուսանկարը «Ազատություն» ռադիոկայանի

Հաղորդագրության մեջ ասվում է, որ կատարված քննչական գործողությունների և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ստացվել են նաև արժանահավատ տվյալներ, որ նշված զենիթահրթիռային համալիրի բաղկացուցիչ մասերի ձեռքբերումը և փոխադրումն իրականացրած անձինք գործել են Սամվել Բաբայանի հետ ունեցած նախնական համաձայնությամբ և նրա պատվերով։

Ըստ փորձագետի եզրակացության՝ զենիթահրթիռային համալիրի բաղադրիչ կազմող 9M39 մարտական հրթիռը պիտանի է հետագա շահագործման համար և հանդիսանում է ռազմամթերք։

Ներկայումս պարզաբանվում են զենիթա-հրթիռային համալիրի բաղկացուցիչ մասերի ձեռքբերման շարժառիթները, հնարավոր օգտագործման նպատակները, ինչպես նաև ֆինանսավորման աղբյուրները։

Նախաքննությունը շարունակվում է։

Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ ԱԱԾ-ն տեղեկացրել էր, որ Վրաստանից Հայաստան է տեղափոխվել «Իգլա» համալիր, որը հայտնաբերվել և առգրավվել է քննչական գործողությունների և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *