Տաջիկստանում ՌԴ ԶՈւ զինծառայողները ոչնչացրել են պայմանական զինյալ խումբը

Տաջիկստանում տեղակայված 201-րդ ռուսաստանյան ռազմաբազայի զինծառայողները զորավարժության ընթացքում լեռնային պայմաններում ոչնչացրել են պայմանական զինյալների խմբի: Ներգրավվել են անօդաչու թռչող սարքեր, Մի-8 բազմանպատակային և Մի-24 հարվածային ուղղաթիռներ: Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ կայքը:

Տաջիկստանում տեղակայված ՌԴ ԶՈւ ռազմաբազայի զինծառայող

Տաջիկստանում տեղակայված ՌԴ ԶՈւ ռազմաբազայի զինծառայող

«Էլերոն»  անօդաչու թռչող սարքերի հետախուզական թռիչքների արդյունքում հայտաբերվել է պայմանական անօրինական զինված կազմավորման շարժման մեջ գտնվող զինտեխնիկայի երկու սյուն, այնուհետև կորդինատները փոխանցվել են հրամանատարական կետ:

Գումարտակային մարտավարական խումբը սեղմ ժամկետներում սկսել է զբաղվել պայմանական ահաբեկիչների շարժման ուղեգծի երկայնքի պաշտպանությամբ, այնուհետև Մի-8 բազմանպատակային և Մի-24 հարավածային ուղղաթիռների աջակցությամբ անցել զինյալների չեզոքացմանը:

Նշենք, որ Տաջիկստանում հակաահաբեկչական զորավարժությունների պարբերաբար անցկացումը պայմանավորված է նրանով, որ Տաջիկստանը հարավում անմիջապես սահմանակից է Աֆղանստանին, ինչն էլ մտահոգություն է առաջացնում, որ Աֆղանստանից կարող են ներխուժել «Թալիբանի» և «Իսլամական պետության» զինյալները:

Մեկ շաբաթ առաջ Տաջիկստանում ՌԴ ԶՈւ օդաչուները զորավարժության ժամանակ Մի-8 և Մի-24 ուղղաթիռներով ոչնչացրել էին պայմանական ահաբեկիչների տեխնիկան, զինպահեստը և ճամբարը։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *