Սիրիայում Ռուսաստանի կրած կորուստները 3 անգամ ավելի շատ են ՌԴ Պն հայտարարած տվյաներից։ 2017 թվականի հունվարին Պալմիրան վերագրավելու համար մղված մարտերում սպանվել է 18 ռուսաստանցի, իսկ ՌԴ ՊՆ-ն հայտարարել է 5 զինծառայողի սպանվելու մասին։ Այս մասին հայտնում է Reuters լրատվական գործակալությունը։
Ըստ աղբյուրի՝ Ռուսաստանի պաշտպանաության նախարարությունը ոչինչ չի հայտարարել 2 զինծառայողի սպանության մասին, Reuters-ի հարցմանը ռազմական գերատեսչությունում նույնպես չեն պատասխանել։ Մյուս զոհվածները վարձկաններ են, հնարավոր է՝ «Վագներ» վարձկան զինված խմբավորումից։
Սա սիրիական հակամարտությունում իր մասնակցությունից ի վեր Ռուսաստանի կրած ամենամեծ կորուստներն են։
Հիշեցնեք, որ փետրվարի 20-ին մեքենայի պայթյունի հետևանքով զոհվել էր Ռուսաստանի ԶՈւ 4 զինծառայող։ Բոլոր աղբյուրներում զինծառայողները հիշատակվում էին որպես «ռազմական խորհրդատուներ»։ Այդ միջադեպի ժամանակ վիրավորվել էր նաև գեներալ-մայոր Պյոտր Միլյուխինը, ով Սիրիայում տուժած ամենաբարձրաստիճան զինծառայողն է եղել։
Combat Intelligence Team-ի տեղեկության համաձայն՝ զինծառայողների մեծ մասը սպանվել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ մղած մարտերում ՝ Պալմիրայի մարտերի և T4 ավիաբազայի պաշտպանության ժամանակ։