ՌԴ ԶՈւ «Իսկանդերները» խոցել են պայմանական հակառակորդի օդանավակայանը

Ռուսաստանի բանակի «Իսկանդեր-Մ» օպերատիվ-մարտավարական հրթիռային համալիրները զորավարժություն են անցկացրել Օրենբուրգում (Ղազախստանից հյուսիս-արևմուտք), որի ընթացքում խոցել են պայմանական հակառակորդի օդանավակայանը: Այս մասին հայտնում է ռուսաստանյան «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

Համալիրների անձնակազմերը գործողությունները իրականացրել են հանկարծակի մարտական պատրաստության աստիճանի բերվելուց և 40 կիլոմետրանոց երթից հետո:

Զորավարժության ընթացքում համալիրները կատարել են հրթիռների խմբային՝ «համազարկային» արձակումներ և ոչնչացրել են «ռազմական օդանավակայանը»:

Վարժանքներին ներգրավված է եղել ԶՈւ հրթիռային ստորաբաժանումների 200 զինծառայող և մոտ 40 միավոր մարտական և հատուկ տեխնիկա, փոխանցում է «ՏԱՍՍ» գործակալությունը:

Հիշեցնենք, որ Հայաստանի զինված ուժերի սպառազինության մեջ ևս կան «Իսկանդեր» հրթիռային համալիրներ («Իսկանդեր-Է» տարբերակով), և հայկական բանակի ստորաբաժանումներն այս համալիրների կիրառման գործնական հմտությունները ստացել են Ռուսաստանի ԶՈւ զորավարաժությունների ժամանակ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *