Բելառուսում զինված սադրանքի պատրաստվող զինյալներ են ձերբակալվել

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտնել է, որ Բելառուսում ձերբակալվել են զինված պրովոկացիայի պատրաստվող զինյալներ: Ձերբակալվել են տասնյակ զինյալներ, որոնք զենքով մարզվում էին ճամբարներում: Փոխանցում է «Սպուտնիկ» գործակալության բելառուսյան բաժինը:

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն

Ճամբարներից մեկը գտնվում էր երկրի տարածքում, մյուսները՝ Ուկրաինայում: Ըստ Լուկաշենկոյի՝ ճամբարներ կան նաև Լիտվայում և Լեհաստանում:

«Գումարները եկել են Լեհաստանից և Լիտվայից», — նշել է Բելառուսի նախագահը:

Ըստ Լուկաշենկոյի պատմածի՝ Եվրոմիության երկրներից ապրող մի կին գնացել է Բելառուս և զգուշացրել, որ պատրաստվում է սադրանք, այնուհետև իրենք սկսել են ուսումնասիրել: Ներկայում փորձում են պարզել, թե կոնկրետ որտեղից են ստացվել գումարները, ով է զբաղվել պատրաստությամբ, որ երկրներից են եկել համապատասխան մարդիկ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *