Ղրիմում վարժանքների ընթացքում դեսանտայինները ոչնչացրել են «հակառակորդի» ուժերը

Մարտի 20-ին Ղրիմում մեկնարկած ՌԴ ԶՈւ օդադեսանտային, ռազմածովային և ռազմաօդային ստորաբաժանումների խոշորամասշտաբ հրամանատարաշտաբային զորավարժության երկրորդ օրվա կեսին արդեն իջեցվել է շուրջ 850 դեսանտային: Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ կայքը (1,2,3):

ՌԴ օդադեսանտային զորքերի լայնամասշտաբ զորավարժություն

ՌԴ օդադեսանտային զորքերի լայնամասշտաբ զորավարժություն (արխիվ)

Նախ 9 միավոր Իլ-76 բեռնատար ինքնաթիռներից պարաշյուտներով Ղրիմի տարածքում իջեցվել է 350 դեսանտային, ԲՄԴ-2ԿՈւ դեսանտի մարտական մեքենա և մի քանի միավոր կոնտեյներ՝ նյութական միջոցներով բեռնված, հայտնել է զորավարժության ղեկավար գեներալ-գնդապետ Անդրեյ Սերդյուկովը:

Այնուհետև Սևծովյան նավատորմի նավերը ծովային դեսանտ են իջեցրել թերակղզու ափ, ինչից անմիջապես հետո զինծառայողները անցել են պլացդարմի պաշտպանությանը և պայմանական հակառակորդի դեսանտի իջեցման խոչընդոտելուն: Մասնավորապես՝ գործողության սկզբում ափ են հասցվել ինժեներական-հետախուզության խմբեր, որոնք ականազերծել են ափամերձ տարածքը, այնուհետև իջեցվել են դեսանտի գլխավոր ուժերը՝ 300 զինծառայող:

Բացի այդ, թերակղզու խորքում Մի-8 և Մի-26 բեռնատար ուղղաթիռներից իջեցվել են 200 դեսանտայիններ: Դեսանտայինները մշակել են պայմանական հակառակորդի դիվերսիոն-հետախուզական խմբերի ոչնչացումը:

Հիշեցնենք, որ մարտի 20-ին Ղրիմում մեկնարկել է խոշորամասշտաբ հրամանատարաշտաբային զորավարժություն, որին ներգրավված են ՌԴ ԶՈւ օդադեսանտային, ռազմածովային և ռազամաօդային ստորաբաժանումներ՝ շուրջ 600 միավոր զինտեխնիկա և 2500 զինծառայող:

Վարժանքներին մասնակցում են ՌԴ ԶՈւ 7-րդ դեսանտային դիվիզիան, ինչպես նաև 56-րդ և 11-րդ դեսանտային բրիգադները: Աջակցում են Սևծովյան նավատորմի և Ռուսաստանի հարավային ռազմական շրջանի ՌՕՈւ և ՌԾՈւ ուժերը: Նպատակը ահաբեկչական խմբավորումների և հակառակորդի կանոնավոր զորքի դեմ գործողությունների մշակումն է:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *