Վրաստանում անցկացրել են ՌՔԿՊ զորավարժություն

Մարտի 20-ին Վրաստանի զինված ուժերի առանձին ինժեներական բրիգադի ռադիացիոն, քիմիական, կենսաբանական պաշտպանության ստորաբաժանման շրջանակներում մեկնարկել է զորավարժություն, որը ղեկավարում են Գերմանիայի ՌՔԿՊ դպրոցի հրահանգիչները: Այս մասին հայտնել է Վրաստանի ՊՆ կայքը:

Վրաստանի ԶՈւ ռադիացիոն, քիմիական, կենսաբանական պաշտպանության ստորաբաժանումը

Վրաստանի ԶՈւ ռադիացիոն, քիմիական, կենսաբանական պաշտպանության ստորաբաժանումը

Մինչ այս՝ 2016 թվականին, Գերմանիայի պաշտպանության նախարարությունը Վրաստանի զինված ուժերին էր նվիրել հատուկ ախտահանող բեռնատար մեքենաներ, որոնք ներկայում առանձին ինժեներական բրիգադի սպառազինության մեջ են:

Ռադիացիոն, քիմիական, կենսաբանական պաշտպանության ոլորտում Վրաստանի և Գերմանիայի համագործակցությունը սկսվել է 2014 թվականին:

Նմանատիպ զորավարժություն Վրաստանում անցկացվում է առաջին անգամ: Այն տևելու է 11 օր և կավարտվի մարտի 31-ին: Վարժանքների ընթացքում վրաստանցի ուսանողները սովորելու են ՌՔԿՊ հիմունքները և գործնական ամրապնդելու են այդ գիտելիքները:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *