Ղրիմում անցկացվում են հրամանատարաշտաբային խոշոր վարժանքներ

Մարտի 20-ին Ղրիմում մեկնարկել է խոշորամասշտաբ հրամանատարաշտաբային զորավարժություն, որին ներգրավված են ՌԴ ԶՈւ օդադեսանտային, ռազմածովային և ռազամաօդային ստորաբաժանումները: Ներգրավված են շուրջ 600 միավոր զինտեխնիկա և 2500 զինծառայող:

Ռուսաստանի ՊՆ-ն հայտնում է, որ վարժանքների նպատակը ահաբեկչական խմբավորումների և հակառակորդի կանոնավոր զորքի դեմ գործողությունների մշակումն է:

Վարժանքների ընթացքում զինծառայողները կիրականացնեն ծովային և մարտավարական դեսանտի իջեցում և կմշակեն ռազմավարական նշանակություն ունեցող կարևոր օբյեկտների գրավման գործողություններ:

«Գործնական խաղարկման ժամանակ դեսանտայինները Սևծովյան նավատորմի ուժերի հետ համագործակցությամբ կմշակեն հակադեսանտային պաշտպանության վարման տարբեր եղանակներ, այնուհետև կավարտեն ռազմաօդային ուժերի ինքնաթիռների աջակցությամբ:», — հայտարարել է ՌԴ ԶՈւ ռազմադեսանտային ուժերի հրանատար և զորավարժության ղեկավար գեներալ-գնդապետ Անդրեյ Սերդյուկովը:

Սերդյուկովը նաև հայտնել է, որ վարժանքներին մասնակցում են 7-րդ դեսանտային դիվիզիան, ինչպես նաև 56-րդ և 11-րդ դեսանտային բրիգադները: Աջակցում են Սևծովյան նավատորմի և Ռուսաստանի հարավային ռազմական շրջանի ՌՕՈւ և ՌԾՈւ ուժերը : Զորավարժությունը կավարտվի մարտական կրակի վարմամբ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *