Բախումներ կառավարական ուժերի և զինյալների միջև Դամասկոսի մերձակայքում

Մարտի 19-ին  Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսի Ջոբար ավանում կենտրոնացած զինյալները գրոհ են ձեռնարկել կառավարական ուժերի դիրքերի վրա, ինչին պատասխան զինյալների ուղղությամբ հետևել են նաև ավիահարվածներ: 

Ամերիկյան CNN լրատվական գործակալությունը նշում է, որ զինյալ խմբավորումներից գրոհին մասնակցել են «Ահրար աշ-Շամ» և «Հայաթ Թահրիր աշ-Շամ» խմբավորումները:

Կարմիրով նշված է Ջոբարում կենտրոնացած զինյալների վերահսկողության տակ գտնվող տարածքը: 20/03/2016. Լուսանկարը՝ CNN-ի:

Կարմիրով նշված է Ջոբարում կենտրոնացած զինյալների վերահսկողության տակ գտնվող տարածքը: 20/03/2016. Լուսանկարը՝ CNN-ի:

Սոցցանցերում տեղեկություններ են տարածվել, որ ի պատասխան զինյալների գրոհի կառավարական ուժերի օդուժը և Սիրիայում գործող ՌԴ ԶՈւ օդուժը հարվածներ են հասցրել Ջոբարի ուղղությամբ: Կառավարական ուժերը հասցրել են նաև հրետանային հարվածներ:

Զինյալները իրենց հերթին հայտնում են իրենց մոտ կառավարական ուժերից գերիների առկայության մասին, ինչպես նաև սոցցանցերում տեղադրել էին նրանց կտտանքների ենթարկելու տեսարաններ:

Ջոբարում կենտրոնացած զինյալները բոլոր կողմերից շրջափակված էին կառավարական ուժերով և գրոհը սկսել էին նախապես դեպի կառավարական ուժերը տանող թունելներ փորելով:

Միաժամանակ հաղորդվում է նաև, որ Դամասկոսի ալ-Ղաբուն ավանում կենտրոնացած զինյալները, որոնք ևս գտնվում են անկլավային իրավիճակում, նախապես պատրաստված թունելներով նույնպես հարձակում էին ձեռնարկել կառավարական ուժերի ուղղությամբ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *