ՌԴ ԶՈւ հարավային ռազմական շրջանում կազմավորվում է նոր համազորային բանակ

ՌԴ ԶՈւ հարավային ռազմական շրջանում կազմավորվելու է ութերորդ համազորային բանակը, որի ապահովելու է շրջանի հարավարևմտյան ռազմավարական ուղղությունը: Այս մասին հայտնում է ռուսաստանյան «Известия» թերթի կայքը:

Կազմավորվող համազորային բանակի գլխավոր շտաբը տեղակայվելու է Նավոչերկեսկում իսկ զորամասերը և ստորաբաժանումները՝ Ռոստովի և Վոլգոգրադի շրջաններում:

Այս կազմավորումը կոչված է ապահովելու շրջանի հարավարևմտյան ռազմավարական ուղղությունը, որտեղ մինչև հիմա ընթանում է ուկրաինական հակամարտությունը:

ՌԴ ԶՈւ ՀՌՇ-ից հայտնել են, որ համազորային բանակի կազմավորումը արդեն սկսվել է, և այս տարվա հուլիսին կավարտվի առաջին փուլը, ինչի ընթացքում կստեղծվի շտաբը և հրամանատարական բրիգադը, որը պետք է ապահովի զորամասերի, ստարաբաժանումների և միավորումների ղեկավարումը:

Ենթադրվում է, որ համազորային բանակի մեջ կմտնեն Նովոչերկոսկում տեղակայված 150-րդ մոտոհրաձգային դիվիզիան և Վալգոգրադում տեղակայված 20-րդ գվարդիական մոտոհրաձգային բրիգադը:

Նշենք, որ Ռուսաստանի զինված ուժերի հարավային ռազմական շրջանն ընդգրկում է Սև և Կասպից ծովերի միջակայքի ռուսաստանյան տարածքում, Ղրիմում, Աբխազիայում, Հարավային Օսիայում, ինչպես նաև Հայաստանում տեղակայված ՌԴ ԶՈւ զորամասերը: Այս միավորման ենթակայության տակ են նաև Սիրիայում գործող ռուսաստանյան ստորաբաժանումները:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *